Array ( [mr_id] => 71959 [mr_node] => 67279 [mr_media] => 69847 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69847 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69847.jpg [media_name] => Davo S Siria copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-13 15:40:53 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Սիրիայում լարվածությունը պահպանվում է
Վաշինգտոնն արդեն առանձնացրել է հնարավոր հարվածների 8 թիրախ: Սիրիական օդուժը տեղափոխվել է ռուսական բազաներ:

Բողոքի ցույցն ուղղված է պետքարտուղարի թեկնածու առաջադրված Մայք Պոմպեոի դեմ: Կոնգրեսում պաշտոնի հաստատման լսումների ժամանակ Թրամփի նոր պետքարտուղարը ընդգծել է՝ Ռուսաստանի դեմ պետք են նոր պատժամիջոցներ: 

Պոմպեոն Պետքարտուղարություն է գնում Կենտրոնական հետախուզական վարչությունից, որից ղեկավարն էր: Լսումների ժամանակ բացահայտում է՝ մի քանի շաբաթ առաջ ռուսները Սիրիայում հարյուրավոր կորուստներ են ունեցել: 

Խոսքը կամավորների մասին է: Փետրվարին Սիրիայում ամերիկյան հարվածից զոհվել էին ռուս վարձկաններ, որոնք ռուսական բանակի հետ կապ չեն ունեցել: Պոմպեոի բացատրությունները նման էին արդարացման, թե ռուսների դեմ Սպիտակ տունը մեծ քայլեր է կատարում, բայց ամեն ինչ չէ, որ կարելի է բացահայտել: 

Իսկ Ռուսաստանի բանակի ստորաբաժանումները շարունակում են աջակցել Սիրիայի կառավարական ուժերին: Զինյալները պարտություն են կրում: Ամերիկյան 8 օդանավեր հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի ափերի մոտ, հենց այնտեղ, որտեղ տեղակայված են ռուսական ստորաբաժանումները: Վաշինգտոնն արդեն առանձնացրել է հնարավոր հարվածների 8 թիրախ: Սիրիական օդուժը տեղափոխվել է ռուսական բազաներ՝ հուսալով, որ Ամերիկան ռուսներին չի ռմբակոծի: Լարվածությունը պահպանվում է, քաղաքացիական օդանավերը շրջանցում են Սիրիան, երկրի օդային տարածքը դատարկվել է: