Array ( [mr_id] => 71969 [mr_node] => 67280 [mr_media] => 69848 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69848 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69848.jpg [media_name] => 9792873.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-13 15:58:34 )
Facebook Instagram Youtube
Կանաչ էներգիայի ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ոլորտը նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության առանցքում է:

Կառավարության սեղանին արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզն է: 55 մեգավատ հզորության Մաստրիկ 1-ի մրցույթը հաջող օրինակ էր հետագա մրցույթների համար: Հաղթեց ամենացածր՝ 20 դրամին համարժեք սակագին առաջարկողը՝ նիդեռլանդա-իսպանական կոնսորցիումը: Եվս 5 տեխնիկական հիմնավորում՝ տարբեր հզորության կայանների կառուցման համար, սեղանին են: Դրանց համար մրցույթ կհայտարարվի մինչև տարեվերջ: Հիմնական որոշիչը՝ կրկին սակագինն է լինելու: 

Միայն փոքր կայանների թիվը Հայաստանում անցել է 300-ը: Մասրիկ մեկի կառուցմամբ նախատեսվում է օգտագործվող էներգիայի երկու տոկոսը ծածկել արևայինով, իսկ 2030-ին այդ թիվը հասցնել քսանի: Վերջնական նպատակը էներգետիկ անկախությունն է: 

Վերականգնվող կամ կանաչ էներգիայի տեսանկյունից Հայաստանն առաջատար է տարածաշրջանում: Ոլորտը նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության առանցքում է: 

Վերականգնվող էներգիայից բացի, Հայաստան-ԵՄ գործակցության կարևոր մասն է նաև էներգախնայողությունը, էներգետիկ աղքատության նվազեցումը: Ըստ ՄԱԿ-ի ուսումնասիրության՝ երկրի բնակչության 30 տոկոսը կարող է էներգետիկ աղքատ համարվել: Այսինքն՝ էներգիայի և ջեռուցման վրա ստիպված են ծախսել ընտանեկան եկամուտների կեսից ավելին: Եվրամիության հետ նոր ծրագիրը հենց էներգախնայողությանն է ուղղված:

Եվրամիության նոր ծրագիրը կիրականացվի 5 մարզերում՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք և Արարատ: Նաև լրատվամիջոցների օգնությամբ բարձրացնելու են էներգախնայողության մասին տեղեկացվածության աստիճանը՝ զագացնելով էներգաարդյունավետության մշակույթը, ինչ էլ իր հերթին նշանակում է ավելի լավ կենսապայմաններ: