Array ( [mr_id] => 71970 [mr_node] => 67282 [mr_media] => 69850 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69850 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69850.jpg [media_name] => 11406655.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-13 17:00:45 )
Facebook Instagram Youtube
Իրավապահները ձերբակալել են օմանցուն թալանած գվինեացուն
Հարուցվել է քրեական գործ ավազակության և մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով: Գվինեացին ձերբակալված է:

Օմանի քաղաքացին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ անձը փորձել է իրեն սպանել և թալանել: Հարձակվողը գողացել է փող, անձնագիր, բջջային հեռախոս ու փաստաթղթեր: Քաղաքացիները օգնել են օմանցուն, որը ոստիկաններին պատմել է, թե ինչ է իրականում տեղի ունեցել: 

Ոստիկանությունն օպերատիվ է արձագանքել, կարճ ժամանակում հաջողվել է հայտնաբերել օմանցուն առևանգած գվինեացուն` 30-ամյա Բահա Ալֆա Ամիր Անա Ուինին: Գվինեացին օմանցու պատմությունը այլ կերպ է պատմել, ընդ որում՝ հայերեն: Գվինեացի կասկածյալը բացատրել է, որ օմանցուն չի առևանգել, նրա համաձայնությամբ են գնացել իր տուն, որտեղ և ծագել է վիճաբանությունը: 

Խուզարկությամբ ոստիկանները գտել են օմանցու փաստաթղթերը և հեռախոսը: Հարուցվել է քրեական գործ ավազակության և մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով: Գվինեացին ձերբակալված է: