Array ( [mr_id] => 71976 [mr_node] => 67284 [mr_media] => 69854 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69854 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69854.jpg [media_name] => syria paterazm copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 11:47:53 )
Facebook Instagram Youtube
Սիրիայում պատերազմը վերսկսել է
ԱՄՆ-ն, ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել:

Ավիահարվածները սկսվեցին վաղ առավոտյան: Գործողությանը մասնակցել են ամերիկյան ռազմանավերը Միջերկրական ու Կարմիր ծովերում, ռմբակոծությանը մասնակցել են նաև բրիտանական ու ֆրանսիական կործանիչները: Սիրիայի ուղղությամբ արձակվել է մոտ 100 թևավոր հրթիռ: 

«Քիչ առաջ ես հրամայեցի ամերիկյան զինված ուժերին հրթիռային հարվածներ հասցնել Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զինապահեստներին: Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ գործողությունն այժմ ընթանում է», - հայտարարել է Թրամփը: 

Սիրիայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է կասեցնել հրթիռների զգալի մասը: Հարվածները հասցվել են Դամասկոսի և Հոմսի ռազմական ու քաղաքացիական օբյեկտերին: Զոհերի մասին տեղեկություն չկա, հայտնի է, որ Հոմսում կա 6 վիրավոր: Ամերիկյան ու բրիտանական հրթիռները շրջանցել են ռուսական զինուժի տեղակայման վայրերը: Թրամփը Ասադին կրկին հրեշ է անվանել ու կշտամբել ռուս-իրանական գործակցությունը Սիրիայում: 

Ավիահարվածների մասին Ռուսաստանին զգուշացրել է Ֆրանսիան, Ռուսաստանն էլ այդ մասին տեղեկացրել է Բաշար Ասադին: Դամասկոսում բնակիչները դուրս են գալիս փողոց երկրի բանակին ու նախագահին աջակացություն հայտնելու: Պենտագոնն արդեն հայտարարել է՝ հրթիթային հարվածը մեկ անգամվա գործողություն էր, նպատակն էլ Ասադին ուղերձ հղելն էր: Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ավիահարվածները անհետևանք չեն մնա: