Array ( [mr_id] => 71980 [mr_node] => 67286 [mr_media] => 69856 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69856 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69856.jpg [media_name] => 6051571.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 12:04:46 )
Facebook Instagram Youtube
Ուֆայում դիտահորում մահացել են ՀՀ քաղաքացիներ
Դիտահորն ընկած ընկերոջը փրկելիս մահացել Է ՀՀ 5 քաղաքացի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանից տեղեկություն են ստացել Ուֆայում Հայաստանի 5 քաղաքացիների մահվան մասին: Նախնական տեղեկությամբ, մոտակա ռեստորանի հայ աշխատակիցն ընկել է դիտահորը, մյուսները փորձել են նրան դուրս բերել և թունավորվել են դիտահորի գազերից: Կամո Պետրոսյանը, Մերուժան Աֆանիկովը, Սուրիկ Աֆանիկովը, Ռոբերտ Հակոբյանը և Ռաֆիկ Գրիգորյանը մահացել են, Ռուստամ Մելքոնյանին տեղափոխել են Ուֆայի քաղաքային հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: