Array ( [mr_id] => 71996 [mr_node] => 67289 [mr_media] => 69857 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69857 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69857.jpg [media_name] => Davo D xanperyanc 25 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 17:04:24 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը նշում է 25-ամյակը
25 տարվա ընթացքում համալսարանը փոխել է հասցեն, ավելացրել ֆակուլտետներն ու ամբիոնները, պատրաստել սպաներ օդուժի և հակաօդային պաշտպանության համար:

Կազմավորման 25 տարին մեկ տարբերանշանում և բոլորի կոստյումին: Անցակետից ներս գեներալ Բալայանն է` ռազմաավիացիոն համալսարանի առաջին և միակ պետը, դիմավորում է: 

Առաջին կարգի օդաչուն թվարկում Է հաստատության փուլերը, կարգավիճակի ու անվանումների փոփոխությունները: 1993-ին ռազմաավիացիոն կենտրոն, 94-ին ուսումնական, 2001-ին ինստիտուտ և արդեն մեկ տարի` ռազմաավիացիոն հաստատությունը` համալսարան է:

25 տարվա ընթացքում համալսարանը փոխեց հասցեն, ավելացրեց ֆակուլտետներն ու ամբիոնները, պատրաստեց սպաներ օդուժի և հակաօդային պաշտպանության համար: Համալսարանն ավարտելիս գնդապետ Աբրահամյանը լեյտենանտ էր, երկուսուկես տասնամյակում բարձրացավ պաշտոնն էլ, կոչումն էլ: Ռազմական օդաչուի համար 2200 ժամը օդում` ինչպես մեկ ակնթարթ:

Աբրահամյանի ուսանողական տարիներին աղջիկների ընդունելություն չկար, ավելի ուշ ստեղծվեցին պայմաններ նաև նրանց համար: Գեղեցիկ կեսի ներկայացուցիչներին այսօր կարելի է տեսնել հիմնականում ՀՕՊ ոլորտում:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցով էլ սկսվեց համալսարանի 25-ամյակի զորահանդեսը: Վիգեն Սարգսյանը խոսեց նոր ծրագրի ու բուհի առաջընթացի մասին: Շուտով ու մեծ թափով սկսվելու է ռազմական համալսարանների արդիականացումը:

Առաջին քայլը` տարեդարձին հաջորդող առաջին պահին է` նոր շենքը կծառայի որպես զորանոց` արդեն կահավորվել է, գույքով, տեխնիկայով:

Հյուրերը տեսան, արձանագրեցին, ամեն ինչ կարգուկանոնով է արված: Շենքից չեն հասցնի օգտվել ռուհի հնաբնակները` ուսումնական կիսամյակն ավարտվում է, մեկնելու են զորամասեր` ծառայության: Շենքը կծառայի հատկապես նորեկներին: Առաջիկայում ընդունելություն է, հիմնական ուսումնառությունը` սեպտեմբերից: