Array ( [mr_id] => 71986 [mr_node] => 67292 [mr_media] => 69859 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69859 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69859.jpg [media_name] => lilit ekoturizm copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 17:04:24 )
Facebook Instagram Youtube
Հայաստանը կարող է մրցունակ լինել էկոտուրիզմի շուկայում
Հայաստանի Ամերիկյան համալսարանի հարթակում արդեն 3-րդ անգամ իրենց նորույթներով ներկայանում են էկոլոգիայի և էկոտուրիզմի ջատագովները հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:

Էկստրիմալ տուրիզմի սիրահարները արդեն մի քանի տարի նախընտրում են հենց սա: Պարապլանի սեփականատերերն էլ երաշխավորում են` բարձր ադրենալին ու ամենակարևորը` անվտանգ թռիչք:

Բնական, էկոլոգիական, անարատ: 3 բառով են բնորոշում այն ինչը համեղ է և օգտակար: Թեյերի և մեղրի այս տեսականու սիրհարաները միայն տուրիստները չեն: Հայաստանի Ամերիկյան համալսարանի հարթակում արդեն 3-րդ անգամ իրենց նորույթներով ներկայանում են էկոլոգիայի և էկոտուրիզմի ջատագովները հանրապետության բոլոր մարզերից և Արցախից:

Ցուցահանդեսին զուգահեռ` համաժողով: Հակոբյան բնապահպանության կենտրոնի նախաձեռնությամբ ամենամյա ֆորումին տեղական և միջազգային կազմակերպությունները բարձրաձայնում են էկոտուրիզմի նոր մարտահրավերների մասին:

Հայաստանի կառավարությունը էկոտուրիզմի համաշխարհային թրենդներին համահունչ մշակել է ծրագրեր, որոնք ուղղված են նաև տեղական համայնքերի զարգացմանը: Էկոտուրիզմը կարող է նպաստել տնտեսության կայունության ամրապնդմանը: