Array ( [mr_id] => 71995 [mr_node] => 67293 [mr_media] => 69867 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69867 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69867.jpg [media_name] => e66d2d97d1d5cc856769ae1185dab285-472x265.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 17:33:48 )
Facebook Instagram Youtube
Կոնվերս Բանկը ծառատունկ է կազմակերպել մասնաճյուղերի մոտ
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի աշխատակիցները բարեկարգում են մասնաճյուղերին կից կանաչ տարածքները:

Կոնվերս Բանկի մասնաճյուղերում հանրապետական շաբաթօրյակը սկսվեց ծառատունկով: Արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկի աշխատակիցները բարեկարգում են մասնաճյուղերին կից կանաչ տարածքները` վստահությամբ, որ բարձրակարգ սպասարկումը պիտի համադրված լինի հաճելի միջավայրով:

Մեծամորում ծառատունկը սկսվում է՝ Կոնվերս Բանկի ու քաղաքապետարանի համագործակցությունը խորհրդանշող ծառը տնկելով: Տարածքի բարեկարգումը սկսվել էր նախորդ տարի:

Այսօր բանկը ծառատունկ և կանաչապատում է իրականացրել այլ մասնաճյուղերում հուսալով որ իրենց օրինակին կհետևեն շատերը: Ծառատունկից հետո Կոնվերս Բանկի անձնակազմն այցելել է Աշտարակի և Արմավիրի մասնաճյուղեր, հետևել կանաչապատման աշխատանքներին: