Array ( [mr_id] => 71993 [mr_node] => 67294 [mr_media] => 69868 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69868 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69868.png [media_name] => Untitled.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 18:22:23 )
Facebook Instagram Youtube
Շահումյան. Մարտականչը` «Եղնիկներ»
Էկրան է բարձրացել բացառիկ կադրերով ու վկայություններով ֆիլմը:

Արցախի դարպասը` առաջին անգամ ցուցադրվող պատմական կադրերով և վկայություններով: Շահումյանի անտառներն ու հայկական գյուղերը, թթի համն ու հողի պայքարը` նոր փաստավավերագրական ֆիլմում: Մեծ էկրանին առաջին ցուցադրությանը դահլիճում միայն շահումյանցիներն են: Կարոտը տարածվում է առաջին կադրերից: 

92-ի առաջնագծում ամուսնուն կորցած, Կարաչինարից բռնի գաղթած հայերը վերադարձի հարցում չեն երկմտում. սա Շահումյանի մասին բոլոր խոսակցությունների սկիզբն է: 

Հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը կազմակերպած գյուղացիները, որ մարտիկներ ու հրամանատարներ դարձան, ադրբեջանական օմոնի և խորհրդային զորքի հարձակումով կորցրած շրջանը ռազմավարական կարևորությամբ են չափում: 

Ֆիլմի հեղինակները բացառիկ տեսագրություն են գտել: Կադրում Շահումյանի անկումից անմիջապես հետո հաթերքում շրջանի գյուղերի ինքնապաշտպանության ղեկավարների խորհրդակցությունն է: 

Անտառային ջոկատը հարձակում ու հետախուզում կազմակերպեց թշնամու հենց թիկունքում` որոշելով արցախյան առաջնագծի դիրքը: Եղնիկների մարտիկները, որ համախմբվել էին Շահումյանը հետ բերելու գերխնդրով, այսօր էլ Շահումյանի վրիժառուներն են: Նրանց համար Շահումյանը նույն կարևորությունն ունի, ինչ գրեթե երեք տասնամյակ առաջ: 

Մեղրյան ազգից Շահումյանը հետ բերող հրամանատարի որդին երկու ժամ տևողությամբ ֆիլմը` առաջին րոպեից մինչև վերջինը, դիտում է ոտքի վրա: 

Այս ֆիլմով ցույց է տրվում, թե ինչ է տեղի ունենալու: Հեղինակները հստակ նպատակ ունեն: 

Եղնիկների մարտիկները հիմա էլ միասին են: Իրար աղջիկ են տալիս, բարեկամանում: Հարսանիքներին նոր սերնդի անելիքը նախանշում: