Array ( [mr_id] => 72002 [mr_node] => 67295 [mr_media] => 69860 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69860 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69860.jpg [media_name] => manu hanarhavaq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 17:04:24 )
Facebook Instagram Youtube
«Իմ քայլը» նախաձեռնությունը անցկացրել է երթ և մտել Հանրային ռադիոյի շենք
Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդարտեցնել համախոհներին և ներողություն է խնդրել ռադիոյի աշխատակիցներից:

Հանրահավաքի փոխարեն, երթ` Երեւանի փողոցներով: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթի մասնակիցները նախ պետք է ավտոերթով մեկնեին Ծաղկաձոր, հետո փոխեցին իրենց որոշումն ու քայլերթով հասան Սայաթ-Նովա փողոց: 

Ցուցարարները ներխուժեցին նաեւ «Հանրային ռադիո»-ի շենք: Ձայնագրման ստուդիա հասնելու համար կոտրեցին ստուդիաներ տանող դուռը: Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց իր համախոհներին հանդարտեցնելու համար և ներողություն խնդրեց ռադիոյի աշխատակիցներից: 

Անվտանգության աշխատակցի պահանջը կատարել չեն կարող: Նիկոլ Փաշինյանն իր պահանջներն ուներ` զրուցել Ռադիոյի տնօրենի հետ: Զանգ` «Հանրային ռադիոյի» տնօրեն Մարկ Գրիգորյանին: Նիկոլ Փաշինյանի պահանջին` խոսել ղեկավարության հետ, արձագանքեց նաեւ «Հանարային ռադիոյի» լրատվականի տնօրեն Լիկա Թումանյանը: 

«Հանրային ռադիոն» երբեք որեւէ գործչի եթերից չի զրկել, չի մերժել` հիշեցրեց Լիկա Թումանյանն ու առաջարկեց, այսօր երեկոյան յոթին լինել ուղիղ եթերում: Փաշինյանը մերժեց: Բանակցություններն ավարտված են: Նիկոլ Փաշինյանը խնդրեց մի քանի րոպե իր ուղերձը ձեւակերպելու համար, որից հետո հայտնեց որոշումը: «Հանրային ռադիոյից» հեռանում են: 

«Հանրային ռադիոյի» շենքից ցուցարարները դուրս եկան, ոստիկանությունն այդ ընթացքում տարածեց հաղորդագրություն: «Հանրային ռադիոյի» շենքը պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ է, գտնվում է ոստիկանության պահպանության ներքո: Ցուցարարների ներխուժումը ռազմավարական նշանակության օբյեկտ, ոստիկանությունը բնութագրեց իրավախախտման հատկանիշներով գործողություն: 

Ռադիոյի շենքից դուրս գալուց հետո ցուցարարները շարունակեցին իրենց քայլերթը: Քայլերթից հետո, ցուցարարները նորից հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում: