Array ( [mr_id] => 72000 [mr_node] => 67296 [mr_media] => 69869 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69869 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69869.jpg [media_name] => 0d8e8075-f178-4d84-8c82-f90b2cb26ae0.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-14 18:49:32 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Իրանից Հայաստան են ներմուծել ազնվացեղ 3 եղջերու
Մարզերը և համայնքները կկազմեն աղբահանության գրաֆիկ:

Կովկասյան 3 ազնվացեղ եղջերուներ՝ երկու էգ և մեկ որձ, Բնապահպանության նախարարությունը Հայաստան է ներմուծել Իրանից: Հատուկ եղջերուների համար Դիլիջան ազգային պարկում կառուցել են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»: Այստեղ էլ կսկսվի կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնումը: Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է Հայաստանի կարմիր գրքում, որպես «կրիտիկական վիճակում գտնվող տեսակ»: 1 տարի անց կենդանիներին 1 հա տարածքից կտեղափոխեն ավելի մեծ՝ 9 հա տարածքով առանձնավանդակ: Կենդանիները առանց մարդկանց միջամտության կպատրաստվեն ազատ միջավայր դուրս գալուն: Կենտրոնը տեխնիկապես գերհագեցած է: Հոսանքն ստանում են արևային կայաններից: Տարածքի շուրջ բոլորն էլ էլեկտրական ցանկապատ է, որը եղջերուներին պաշտպանում է գազաններից: Եղջերուների շարժին հետևում են նաև տեսախցիկներով: Այդ նպատակով կենտրոնում տեղադրվել է 7 տեսախցիկ: Դրանցից երկուսը գիշերային են: Առցանց կարելի է հետևել, թե ինչ է կատարվում տարածքում: 

Համապետական 4-րդ շաբաթօրյակի առթիվ Դիլիջան ազգային պարկում տնկվեց 2500 հացենի: Բնապահպանական հաջորդ կագառը Սևան քաղաքն է: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի խոսքով, համապետական շաբաթօրյակներ այլևս չեն անցկացնի: Մարզպետները, համայնքապետները կազմելու են բնական ու պատմական հուշարձանների տարածքների մաքրման գրաֆիկ:

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում էլ մի քանի ամսից կսկսվի աղբավայրի կառուցումը: Դավիթ Լոքյանի խոսքով, կլինի աղբահանության հստակ սխեմա, աղբավայրերի քանակն էլ Հայաստանում կպակասի՝ հասնելով 15-ի: