Array ( [mr_id] => 72004 [mr_node] => 67303 [mr_media] => 69876 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69876 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69876.jpg [media_name] => ZORO ARMEN SARGSYAN PF copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 11:28:49 )
Facebook Instagram Youtube
Պոստ ֆակտում. 7-րդ երդումը. Խորհրդարանական նախագահի երդումը
4-րդ նախագահի լիազորությունները մտան ուժի մեջ: Պոստ Ֆակտում. ինչպես անցավ արարողությունը և ինչ նկատեցին լրագրողները այդ ընթացքում:

Այս անգամ ու, հավանաբար, վերջին անգամ նախագահի երդմնակալության արարողությունը սկսվում է Բաղրամյան 26-ից, որտեղ Տեր և տիկին Սարգսյանները դիմավորում են մյուս Տեր և տիկին Սարգսյաններին:

Հենց այստեղ կիսանախագահական Հայաստանի նախագահն ու խորհրդարանական Հայաստանի նախագահ զրույցը սկսեցին ծրագրելով ապագան:

7-րդ անգամ ընդհանրապես, առաջին անգամ խորհրդարանական համակարգով Հայաստանում տեղի է ունենում Նախագահի երդման արարողությունը:

Վաղ առավոտյան պատվո պահակախմբի ուղեկցությամբ Բաղրամյան 26 բերվեցին Սահմանադրության մայր օրինակը` Սահմանադրական դատարանից, 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը` Մատենադարանից:

Ավետարանի ու Մայր օրենքի հետ դուրս բերվեցին պետական դրոշն ու նախագահական իշխանության խորհրդանշանը: Առաջին անգամ այն կիրառվել է 5 տարի առաջ` 2013-ի ինաուգուրացիայի ժամանակ, պահվում է նախագահականում:

Մինչև Նախագահը հատուկ արարողակարգով ու մեքենաների ուղեկցությամբ կհասներ մարզահամերգային համալիր, պատգամավորները շտապում էին գրանցվել: Կանոնակարգով նախագահը պաշտոնը պետք է ստանձնի ԱԺ հատուկ նիստում:

Արմեն Սարգսյանը երդվեց` աջ ձեռքը Մայր օրենքին ու Վեհամոր Ավետարանին դրած: Այս անգամ փոխվել է նախագահի երդման տեքստը եւ համապատասխանեցվել նախագահի գործառույթներին:

Այս վերջին մասն էքսպրոմտ էր, երդման տեքստում այդպիսի տող չկար: Արմեն Սարգսյանի առաջին ուղերձը տեւեց կես ժամ: Նա խոսեց Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մասին` առանձնահատուկ տեղ տվեց բանակին, ընդգծեց 3 նախագահների արած գործը: Արվածի արդյունքը վստահելի գործընկերոջ համբավն է` համաշխարհային մակարդակով:

Նորընտիր նախագահը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման երաշխիքը համարեց հզոր Հայաստանն ու ամուր Արցախը: Արդարացի լուծման կարևոր նախապայմանը` զարգացող տնտեսությամբ երկիրը:

Մտքի ու գիտական թռիչքի դարում Արմեն Սարգսյանը Հայաստանը պատկերացնում է ճկուն ու ստեղծագործ, ծրագրում է կապեր հաստատել գիտական հետազոտական համաշխարհային կենտրոնների հետ` Արևելքից Արևմուտք, Հյուսիսից Հարավ: Նախագահի երդման արարողությունը դարձավ խորհրդանիշ ու ջրբաժան կիսանախագահական ու նախագահական համակարգերի միջեւ: Այսպիսով` նոր սահմանադրության վերջին ու բոլոր թարմացումներն արդեն գործարկված են: