Array ( [mr_id] => 72005 [mr_node] => 67304 [mr_media] => 69874 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69874 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69874.jpg [media_name] => HHK PF copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 11:28:49 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Պոստ Ֆակտում. 15-րդ վարչապետը` ՀՀԿ թեկնածու
2 տարուց ավելի տեւած ներքաղաքական ինտրիգը հանգուցալուծվեց: ՀՀԿ-ն առաջադրեց վարչապետի իր թեկնածուին:

Տարբեր ձևակերպումներով, տարբեր բառերով, բայց նույն բովանդակությամբ հարցը հնչեց ուղիղ 3 տարի, Սերժ Սարգսյանի հետ տարբեր ձևաչափերով հանդիպումներում, հանրապետականների հետ հարցազրույցներում, այն պահից, երբ հրապարակվեց Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգը: Խորհրդարանական երկրում ինչ պաշտոնի կլինի իշխող ուժի ղեկավարը: Սերժ Սարգսյանը հիշեցնում էր, որ առջևում ԱԺ ընտրություններ են, դրանք են լինելու որոշիչ:

                                                                                                  

ԱԺ ընտրություններից հետո էլ, երբ բացարձակ մեծամասնություն կազմեց Հանրապետականը, քաղաքական կուլիսներում ու դրանից դուրս բոլոր զրույցները 2018-ի ապրիլ էին տանում: Ու նույնիսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը փակագծերը փակ պահեց մինչև վերջ:

 

Սերժ Սարգսյանի նշած ժամանակը մարտի 19-նն էր, երբ «Թերթ.էյէմ»-ի հարցազրույցում որոշ հստակություն մտցվեց: Մի կողմից 3-րդ նախագահն ընդգծում էր, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում, մյուս կողմից չի կարող հաշվի չնստել իրականության հետ, որտեղ պատասխանատվություն է զգում երկրի սահուն ընթացքի համար:

 

Հետո Կարեն Կարապետյանի հայտարարությունն էր` հենց իր կաբինետի հրաժարականի օրը, որտեղ խոսեց կառավարման նոր մոդելին սահուն անցնելու ու այն մասին, որ եղած կոնֆիգուրացիան պահպանել է պետք:

 

Հենց այդ առաջարկն էլ հնչեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստում. այդ օրը հանրապետականները նախ ամփոփել են Սերժ Սարգսյանի 10 տարվա գործունեությունն ու հրապարակել վարչապետի թեկնածուի անունը:

 

Այն, ինչ որոշել է կուսակցության գործադիր մարմինը, պետք է հաստատի խորհուրդը:

 

ՀՀԿ նախագահն ու առաջին տեղակալը նիստի եկան միասին. 250 հոգանոց խորհուրդը մի մարդու պես ներկայացել է արտագնա նիստին: Ու այդտեղ էլ Կարեն Կարապետյանը հնչեցնում է առաջարկը: Գործադիր մարմինը որոշեց, խորհուրդը կնքեց: Իշխող ուժի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է` կյանքի կեսը պաշտպանության ու ուժային այլ կառույցներում անցկացրած Հայաստանի 3-րդ նախագահը, 11-րդ վարչապետն ու հիմա արդեն` 15-րդ վարչապետի թեկնածուն: