Array ( [mr_id] => 72006 [mr_node] => 67305 [mr_media] => 69568 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69568 [media_album] => 3 [media_path] => media/2018/03/69568.png [media_name] => Untitled 2.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-03-26 11:26:11 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Շաբաթը՝ Պոստ Ֆակտում
ՀՀԿ առաջադրման առիթով ծուխ Ազգային ժողովում, քայլերթ դեպի Երևան, հանրահավաք ու նորից երթ Երևանում:

1.Շաբաթը մեկնարկեց կառավարության հրաժարականով: Սա Սահմանադրության պահանջն է, երբ նոր նախագահի լիազորությունների ստանձնումից հետո կառավարությունը հրաժարական է տալիս: Հենց այդ պատճառով` երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Կարեն Կարապետյանը այցելեց Արմեն Սարգսյանի նոր նստավայր և ներկայացրեց հրաժարականի դիմումը:

Կառավարության հրաժարականի դիմումը առաջին հրամանագիրն էր, որ ստորագրեց Արմեն Սարգսյանը: Այդ ստորագրությամբ Կարեն Կարապետյանը և բոլոր նախարարները դարձան պաշտոնակատարներ, սակայն շարունակում են պաշտոնավարել մինչև կձևավորվի նոր կառավարություն:

 

2. Այս շաբաթ Խորհրդարանը քննարկեց պատգամավորների առաջարկած մի օրինագիծ, որով դեղեր ներկրելու իրավունք կստանան նաև հիվանդանոցները: Օրինագծի հեղինակների պնդմամբ` սա թույլ կտա, որ հիվանդանոցները սեփական կարիքների համար դեղերը ոչ թե մեծածախ շուկայից գնեն, այլ ներկրեն: Պատգամավորների պնդմամբ, օրինագծի ընդունումով դեղերը կարող են շուկայում էժանանալ: Բայց առավել հետաքրքիր էր այս օրինագծի քաղաքական կողմը:

Դեղերի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը ուղարկվել էր կառավարություն և գործադիրը բացասական եզրակացություն էր տվել: Ավելին` հանձնաժողովում առողջապահության փոխնախարարը պնդել էր, որ հիվանդանոցներին դեղ ներկրելու իրավունք տալը լավ գաղափար չէ, մինչդեռ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծը: Այսինքն` խորհրդարանական վերահսկողությունը և խորհրդարանական համակարգի գործիքները սկսում են արդեն գործել:

 

3. Սա, թեև խորհրդարանում քառօրյայի շաբաթ էր, սակայն քաղաքական քննարկումները ոչ այնքան օրակարգային հարցերի վերաբերյալ էին, որքան վարչապետի թեկնածուի: Այս առիթով չորեքշաբթի նիստերի դահլիճը Ելք խմբակցության երկու պատգամավորներ լցրեցին գունավոր ծխով, ինչը դուր չեկավ ոչ միայն մեծամասնությանը, այլև նույն խմբակցության մյուս պատգամավորներին:

 

Վերջին շրջանում ելք խմբակցությունում տարաձայնություններ կան խորհրդարանական կառավարմամբ նոր իշխանություն ձևավորելու և վարչապետի թեկնածուների հարցում: Երեք կուսակցություններից Քաղաքացիական պայմանագիրը փողոցում պայքար մղելուն է կողմ, իսկ մյուս երկուսը` խորհրդարանում: Նիստերի դահլիճը գունավոր ծխով լցնելուց հետ Մանե Թանդիլյանն գնահատեց ոչ գործընկերային վերաբերմունք:

 

4. Փողոցային պայքարի կողմնակից քաղաքացիական պայմանագիրը շաբաթվա վերջում երթով մտավ ազատության հրապարակ: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կուսակցությունը մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Հայաստանի քաղաքներով: Նրանք քայլել են 214 կմ: Եղել են Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում ու Հրազդանում: Երևան են հասել ուրբաթ առավոտյան:

 

Նիկոլ Փաշինյանը արդեն ուրբաթ երեկոյան հանրահավաքին ելույթ ունեցավ և հրապարակ հրավիրեց ԵԼՔ-ի մյուս կուսակցություններին: Այս ակցիայով նրանք պահանջում են, որ ՀՀԿ-ն վերանայի վարչապետի թեկնածուի հարցում իր որոշումը, որն արդեն կայացվել է: Հանրահավաքում ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց ոստիկանության հետ չգնալ բախումների: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքից հետո իր կողմնակիցներին առաջնորդեց Օպերայի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակ, փակեց փողոցները և նստացույց սկսեց: Շաբաթ հավաքի մասնակիցները երթով անցան երևանի կենտրոնով, անսպասելի ներխուժեցին Հանրային ռադիո:Ներխուժելով շենք` մասնակիցները կոտրել են ձայնագրման ստուդիաներ տանող դուռը: Նիկոլ Փաշինյանը պահանջել է ուղիղ եթեր: Մերժում ստանալով, ընթերցել է հայտարարություն և լքել տարածքը: Դրանից հետո երթերն ու հանրահավաքները շարունակվել են հանգստյան օրերին: