Array ( [mr_id] => 72007 [mr_node] => 67306 [mr_media] => 69872 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69872 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69872.jpg [media_name] => DAVO SIRIA_00072.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 11:28:49 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Պոստ Ֆակտում. Հետքիմիական քաոս
Տարածաշրջանում պայթեց նոր պատերազմ: Սա հին սիրիականը չէ, այստեղ դեմ դիմաց Ռուսաստանն են ու ԱՄՆ-ն:

Թրամփի ցասումը աշխարհը կանգնեցրեց երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Պատճառը՝ այս կադրերն են: Քիմիական զենք կիրառելու մեղադրանքով՝ Թրամփը Ասադին կենդանի է անվանում և սպառնում հատուցմամբ:

 

Այս շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը վերածվել էր նյարդերի ռազմադաշտի: Ամերիկան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ռազմանավերով, սուզանավերով ու կործանիչներով մոտեցան Սիրիայի ափին՝ ուղիղ ռուսական ռազմակայանի դիմաց: Սկսվեց բանաձևակռիվ Սիրիայում պատերազմ արտոնելու կամ չեղարկելու շուրջ:

 

Ռուսաստանի դեսպանը բացատրում է՝ ոչ մի քիմիական զենք էլ չի կիրառվել: Մոսկվան ցուցադրում է տեսանյութ, որտեղ սիրիացի 2 բժիշկ ընդգծում են՝ անհայտ անձինք մտել են հիվանդանոց, աղմկել, թե վիրավորները թունավորված են, սկսել են ջուր լցնել միմյանց վրա, նկարահանել են դա ու հեռացել: Մոսկվան կեղծիքի համար մեղադրել է Լոնդոնին:

 

Ռուսները արգելափակում են ամերիկյան, Ամերիկան դաշնակիցների հետ՝ ռուսական բանաձևերը: Որոշում չի ընդունվում, Թրամփը ափերից դուրս է գալիս:

 

Թրամփը չխաբեց: Շաբաթ վաղ առավոտյան ամերիկյան, բրիտանական ու ֆրանսիական հրթիռները Միջերկրական ու Կարմիր ծովերից թափվեցին Սիրիայի վրա:

 

100 հրթիռ ընկավ Սիրիայի տարածքում: Բայց ոչ մի զոհ: Սա առիթ տվեց եզրակացնել, որ Թրամփի հարվածները դեմքը փրկելու միջոց էին: Նյարդերի պատերազմ նա վարում է ոչ միայն արտաքին, այլև ներքին ճակատում, և ահա, թե ինչպես:

 

Թրամփի ազգային անվտանգության հարցերով նորանշանակ խորհրդական Ջոն Բոլտոնն է: Պաշտոնը ստանձնել էր հենց այս շաբաթ: Նա հայտնի է իր կոշտ խորհուրդներով, որը տալիս էր դեռ Ջորջ Բուշ կրտսերին: Բոլտոնը անզիջում դիրքորոշում ունի Իրանի և Սիրիայի հարցերով: Կոշտ գործիչների հաղթարշավը Վաշինգտոնում սկսվեց մարտին, երբ պետքարտուղար առաջադրվեց ուժային կառույցի ղեկավարը: Թրամփը պաշտոններ է տալիս հակառուսական ուժերին, ընդգծում է, որ ինքը Ռուսաստանի դեմ ամենակոշտ քայլերն իրականացրած նախագահն է՝ փորձելով ազատվել ռուսամետ լինելու պիտակից: Դրա համար ուժի ցուցադրություն է պետք, միաժամանակ՝ կարմիր գծեր չհատելու ունակություն: Դա պատկերավոր երևում է այս կադրերով. ՄԱԿ-ում Ամերիկայի ու Ռուսաստանի դեսպանները միմյանց գրեթե հայհոյում էին, վերջին նիստի ավարտից հետո, սակայն, համբուրվում: