Array ( [mr_id] => 72008 [mr_node] => 67307 [mr_media] => 69871 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69871 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69871.jpg [media_name] => aliev.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 11:28:48 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Պոստ Ֆակտում. Ալիևյան դարաշրջան
Ադրբեջանում Նախագահի ընտրություններից հետո լրագրողները լռեցնում են դիտորդներին: Զեկույցը կիսատ է մնացել, եվրոպացիները զարմացած են:

Ալիևի վերընտրության միջոցառման վերջին ակորդը չափազանց աղմկոտ ստացվեց: Բռնապետության ամենաստանդարտ ավանդույթով Ադրբեջանի նախագահն ու նրա անձնական լրագրողները գերազանցեցին նույնիսկ Թիֆլիսում Զամբախովի երեք մանեթով լացող կանանց:

 

Դիտորդները հայերի պատվերն են կատարել, ապուշ են, զեկույցը պիտի փոխեն: Ոչ մի խախտում չի եղել:

 

Սա Ադրբեջանի ներքաղաքական կարևորագույն որոշումն էր` առաջիկա 7 տարվա համար: Արտաքին և հայկական ուղղությամբ, այս ամենից հետո ու վերջին տասնամյակների փորձով հայկական շրջանակները շրջադարձեր չեն սպասում:

 

Արցախյան առաջնագծում և կարգավորման բանակցային գործընթացում Ժնևից հետո կառուցողական քայլ չկա: Միայն շահարկումներ, սպառնալքներ են, որ Բաքվի դեպքում նախընտրական կամ հետընտրական չեն լինում: Դրանք ինտենսիվ են և մշտական:

 

Երկրի Սահմանադրությունն իրեն և իր ընտանիքին հարմարացրած Ալիևի պաշտոնավարման նոր ժամկետը և կանխատեսելի հաջորդը նախորդ երեքից երկար կձգվեն:

 

Այս ֆոնին լրջագույն փոփոխություններ են սպասվում Բաքվի քաղաքական էլիտայում: Նախանշաններ կան, որ Ալիևը պատրաստվում է ազատվել Ալիև ավագի կառավարումից մնացած պաշտոնյաներից: Իրեն կշրջապատի երիտասարդ մասնագետներով:

 

 

Բայց անցել են ադրբեջանական ատելության մանկապարտեզը: Տասնամյակներ շարունակվող քարոզի արդյունքում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այսօր առաջնորդում է հիվանդ հասարակություն:

 

Հայերի դեմ ատելությունը քաղաքական սուր գործիք կդառնա տարվա երկրորդ կեսին: Սա Ադրբեջանում արտաքին պարտքերի վճարման շրջանն է` նավթի գնի կարդիոգրաֆիկ հետագծով:

 

Արտասահմանցի դիտորդների ֆիքսած լայնածավալ, կոպտագույն ընտրախախտումները ցույց տվեցին, որ մրցակցության ակնհայտ բացակայության պայմաններում էլ նախագահն ինքնավստահ չէր: Թեև բավարարել էր իր և կնոջ կլանների ցանկությունները, բնակչությանն էլ խոստացել հաշվեհարդար տեսնել հայերի հետ: Խախտումներն արձանագրած դիտորդներին արտգործնախարարությունում պետական մակարդակով կարգի հրավիրելու որոշումից պարզ դարձավ, որ Ադրբեջանը կշարունակի կոնֆլիկտը նաև աշխարհի հետ: