Array ( [mr_id] => 72009 [mr_node] => 67308 [mr_media] => 69875 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69875 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69875.jpg [media_name] => nairi sermer.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 11:28:49 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_put_contents(): Only 0 of 4 bytes written, possibly out of free disk space in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 134

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Պոստ Ֆակտում. Սերմացու մի՛ յուրացրու
Գյուղապետերի համատարած ձերբակալություններ ու քրեական գործեր: Սերմերի ու պարարտանյութերի յուրացման ամբողջական ու սեւ ցուցակը:

Շիրակի մարզի՝ Իսահակյան համայնքի բնակիչները չէին էլ պատկերացնի, որ համայնքի ղեկավար Արտավազդ Արսենյանը պարարտանյութի, սերմնացուի վճարումները կյուրացնի ու իր բուժման վրա կծախսի:

Իսահակյան համայնքի բնակիչներին սերմացու բաշխելիս 4 տարում յուրացվել ու պետությանը պատճառվել է 3 մլն. 74 հազար դրամի վնաս: Գումարը ամբողջությամբ վերականգնվել է:

Իսահակյանի հարևան համայնքն է. Մեղրաշատը: Գյուղապետը նկարահանման ժամանակ մարզպետարանում է: Մեր հարցերին՝ գյուղապետի տեղակալն է պատասխանում:

3 մլն. 312 դրամ սերմացուի, 544 հազար դրամ էլ պարարտանյութի մասով յուրացրել են այս համայնքում, յուրացված գումարից՝ 3 մլն. դրամը վերականգնվել է:

Բամբակաշատի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը պնդում է, թե ոչինչ չգիտի իրենց համայնքում մոտ 240 հազար դրամ յուրացնելու քրեական գործի մասին: Պատահաբար է լսել:

Քննչական կոմիտեին, ի տարբերություն համայնքի համար պատասխանատու անձանց, հետաքրքրում է, թե ի՞նչ է եղել և ինչպե՞ս է եղել:

Մրգաշատում՝ գյուղապետարանով մեկ ընկած պարարտանյութի բաշխման ցուցակներն են փնտրում, որպեսզի ցույց տան, թե՝ ո՞վ որ տարին ի՞նչքան պարարտանյութ է ստացել: Այդպես էլ չգտան:

Նրանց փոխարեն Քննչական կոմիտեի աշխատակիցը կհայտնի՝ Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետարանը պետությանը պարարտանյութի համար չի վճարել 720 հազար դրամ, սերմացուի մասով՝ 72 հազար դրամ: 320 հազար դրամը վերականգնվել է:

Անցած դեկտեմբերին կառավարությունը որոշեց մի քանի համայնքների, նաև Արտամետի բնակիչներին, զիջել նրանց պարտքերը, որոնք պարարտանյութի և սերմացուի համար կուտակվել էին տարիներ շարունակ: Եվ զիջեց: Ավելին. պետբյուջեից փող հատկացրեց արտանցիչներին: Բայց ի՞նչ պարզվեց հետո:

Պարարտանյութի , սերմնացուի փողերը յուրացնելու մասին ահազանգել են գյուղացիները: Եվ Քրեական գործեր են հարուցվել: /Գրաֆիկա/ 47 քրեական գործ` Արմավիրի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի ՝ 44 համայնքների ղեկավարների նկատմամբ: Արագածոտնում հափշտակված 684 հազար դրամից մինչև օրս ոչ մի գումար չի վերականգնվել:

Քրեական գործերի հարուցման պահին՝ Պետությանը հասցված վնասի չափը 50 մլն. դրամից ավելի է: 13 մլն 300 հազար դրամն, այո, վերականգնվել է, սակայն համայնքների ղեկավարները ոչ ձերբակալվել են, ոչ կալանավորվել: Քրեական գործ է հարուցվել ոչ միայն գործող համայնքների ղեկավարների, այլ նաև՝ նախկին համայնքների ղեկավարների նկատմամբ: Որոշները պարզապես չհեռանալու ստորագրություն են տվել` վնասը վերականգնելու պայմանով: Վարույթ իրականացնող մարմինները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գույքի վրա կալանք են դրել: