Array ( [mr_id] => 72010 [mr_node] => 67309 [mr_media] => 69873 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69873 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69873.jpg [media_name] => grigor minasyan_00174.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 11:28:49 )
Facebook Instagram Youtube
Պոստ Ֆակտում. Ազգովի` Ազգերի Լիգա
Բացառիկ հարցազրույց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի հետ: Ինչո՞ւ է վերադարձել, ի՞նչ խնդիր է լուծելու նախկին մարզիչը:

Վարդան Մինասյանն ազգային հավաքական է վերադարձել հստակ առաջադրանքով: Որոշման վերանայում, հավանական ռիսկեր, կազմի փոփոխություն, նոր անուններ ու մեկ նպատակ:

 

Մինասյանի վերադարձը հավաքական հակասական արձագանքներ ստացավ երկրպագուների շրջանում: Նախկինում նա մերժել էր վերադառնալու` Ռուբեն Հայրապետյանի մի քանի առաջարկ: Բայց այսօր կրկին հավաքականի ղեկին է հենց ՀՖՖ նախագահի առաջարկով` լավ գիտակցելով իրադրության լրջությունն ու երկրպագուների հավանական էմոցիոնալ ալիքը:

 

Ինչպես էլ պտտվես` Եվրոյի կամ Մունդիալի եզրափակիչ փուլում հանդես գալը եղել է ու կա հավաքականի գերագույն երազանքը: Վարդան Մինասյանը խոստովանում է` հասկանում է ռիսկերը, կան նոր անուններ, պահանջկոտ երկրպագուներ, բայց Ռուբեն Հայրապետյանը չի՞ միջամտի մարզչի աշխատանքին ու որոշումներին:

 

Մինասյանը վստահ է` կազմը եւ ֆուտբոլիստներին որոշելու է ինքը եւ իր մարզչական շտաբը: Չի բացառում հավաքականի նախկին դեմքերի վերադարձը. Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան, Գեւորգ Կասպարով, Եդիգարյան եղբայրներ. որպես հավաքականի ֆուտբոլիստ նրանք արդեն մոռացվել են, բայց որպես պոտենցիալ նորեկներ` Մինասյանի ուշադրության տակ են բոլորը:

 

Հավաքական է վերադառնում Ռոման Բերեզովսկին: Թիմի լեգենդար դարպասապահն աշխատելու է Մինասյանի շտաբում` որպես դարպասապահների մարզիչ: ՀՖՖ-ն 4-5 դարպասապահ աչքի տակ ունի: Նրանցից մեկը Դավիթ Յուրչենկոն է ռուսական Տոսնոյից:

 

Ազգերի լիգային ընդառաջ հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի: Մինասյանն արդեն հավաքել է իր մարզչական շտաբը, ֆիքսել առաջնությունում եւ արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներին, գծել պլան, որով պետք է մոտենալ ազգերի լիգային: Այս մասնագետի հետ են կապված անկախ Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր նվաճումները. մեր թիմն իր լավագույն խաղն ու արդյունքները գրանցել է Մինասյանի օրոք: Նրա հեռանալուց անցել է հինգ տարի. այսօր վերադարձել է հավաքական, որտեղ հսկայական աշխատանք կա անելու, իսկ երկար մտածելու ժամանակ` ոչ: