Array ( [mr_id] => 72014 [mr_node] => 67312 [mr_media] => 69878 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69878 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69878.jpg [media_name] => Pak Poxoc copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 12:41:46 )
Facebook Instagram Youtube
Երթևեկության սահմանափակում Երևանում
Ակտիվիստները փակել են կենտրոնական փողոցների երթևեկը

Երրորդ գիշերը Ֆրանսիայի հրապարակում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կիրակի երկու հանրահավաք անցկացրեց: Նա հավաքվածներին ներկայացրեց իրենց ակցիայի գործողություների ծրագիրը:

Հաջորդ օրը՝ առավոտյան 8-ից ցուցարարներն ակցիաներ սկսեցին: Ակցիայի նպատակն էր խոչընդոտել երթևեկությունը, սակայն ակցիան հիմնական վերաբերում էր երևանի փոքր կենտրոնին: Ցուցարարները փակեցին Ամիրյան փողոցը: Խաչմերուկում նստեցին ասֆալտին, նստարաններով և աղբարկղերով փակեցին փողոցը: Փակեցին Աբովյան-Կորյուն, Հերացի-Կորյուն խաչմերուկները: Ոստիկանները պնդեցին, որ ակցիայի մասնակիցների գործողությունները իրավաչափ չեն:

Մի խումբ քաղաքացիներ էլ պառկեցին մետրոպոլիտենի գնացքների դռների արանքում՝ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն: Ակտիվիստները տասը րոպեով փակեցին երթևեկությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում:

Ակցիայի մասնակիցների գործողություններին ոչ միանշանակ են արձագանքել աշխատանքի շտապող քաղաքացիները: Նրանք պահանջել են բացել փողոցները:

Ակտիվիստները փակեցին նաև Պուշկին - Մաշտոց, Խորենացի-Մաշտոց խաչմերուկը, փակ է Ամիրյան փողոցից մինչև Ֆրանսիայի հրապարակ ճանապարհը: Ցուցարարները աղբարկղերով երկկողմանի փակեցին բաղրամյան պողոտան:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները մտան նաև Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի շենք:

Ակտիվիստները շարունակել են երթը Կորյուն, Նալբանդյան, Խանջյան փողոցներով: