Array ( [mr_id] => 72015 [mr_node] => 67313 [mr_media] => 69879 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69879 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69879.jpg [media_name] => Vostikanutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 12:45:01 )
Facebook Instagram Youtube
Ոստիկանություն. Կազմակերպիչիր անգործությունը վտանգել է հավաքի մասնակիցների կյանքը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների առթիվ Ոստիկանությունը նյութեր են նախապատրաստում՝ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու նպատակով։

Գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների առթիվ նյութեր նախապատրաստել՝ քրեական գործ հարուցելու հիմքերը ստուգելու նպատակով։ Ոստիկանությունը հայտնում է, որ իրականացվել է Հանրային ռադիոյի շենքում տեղադրված սարքերի տեսաձայնագրությունների զննություն: Պարզվել է այն մարդկանց ինքնությունը, որոնք ոտքի հարվածներով կոտրել են շենքի դռներից մեկը: Ոստիկանությունն արձանագրում է, որ շինության պահպանությունն իրականացվել է մարտական զենքով և հավաքի կազմակերպիչն իր անգործությամբ վտանգել է երիտասարդների կյանքն ու առողջությունը, քանի որ ոստիկանության ծառայողները բոլոր հիմքերն ունեցել են ենթադրելու, որ պահպանվող օբյեկտի վրա կատարվում է խմբակային հարձակում: Այս հանգամանքն օրինական հիմք էր ոստիկանության ծառայողին որոշակի հեռավորությունից չմոտենալու պահանջ ներկայացնելու և զենք գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելու համար, ինչը կարող էր հանգեցնել ողբերգական հետևանքների՝ նշվում է Ոստիկանության հայտարարության տեքստում: