Array ( [mr_id] => 72029 [mr_node] => 67326 [mr_media] => 69888 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69888 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69888.jpg [media_name] => timthumb (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 16:23:41 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել
Պետդուման մտադիր է կառավարությանը լիազորել տնտեսական միջոցներ ձեռնարկել Արևմուտքի դեմ:

Գիտաուսամնական այս կենտրոնը ամերիկյան հրթիռների թիրախում էր: Հրապարակված տեսանյութերը վկայում են՝ շաբաթվա հրթիռակոծության թիրախներից մեկը հիմնահատակ ոչնչացվել է: Վաշինգտոնն արդեն հայտարարել է՝ նոր հարվածներ չի հասցնելու, բայց սահմանելու է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ:

Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել: Պետդուման մտադիր է կառավարությանը լիազորել տնտեսական միջոցներ ձեռնարկել Արևմուտքի դեմ: Մոսկվան ընդգծում է՝ ամեն ինչ հիմնված է կեղծիքի վրա, Ասադը որևէ քիմիական հարձակում չի իրականացրել: Սերգեյ Լավրովը փակագծեր է բացում:

Լավրովը հիշեցնում է՝ նույնը տեղի էր ունեցել նաև անցած տարի, երբ քիմիական հարձակման մեղադրանքից ու միասին քննելու պայմանավորվածությունից հետո Վաշինգտոնը հրթիռակոծել էր սիրիական օդանավակայանը:

Սիրիացիները հրթիռակոծություններից հետո դուրս են եկել փողոց ու Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դրոշներով աջակցություն հայտնել երկրի նախագահ Բաշար Ասադին: