Array ( [mr_id] => 72038 [mr_node] => 67327 [mr_media] => 69886 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69886 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69886.jpg [media_name] => 535098.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 16:21:44 )
Facebook Instagram Youtube
Ակտիվիստներն առավոտից փակել էին կենտրոնի փողոցների երթևեկը
Բոլոր փողոցներում քաղաքացիները պահանջում էին` չխոչընդոտել իրենց տեղաշարժվել:

Վաղ առավոտից, ինչպես եւ խոստացել էին ցուցարարները, մեկը մյուսի հետեւից կաթվածահար եղան խաչմերուկներ ու պողոտաներ: 

Ակցիայի նպատակն էր խոչընդոտել երթևեկությունը, ցուցարարները նախ փակեցին Ամիրյան փողոցը` նստելով ասֆալտին, ճանապարհը փակելով նստարաններով ու աղբարկղերով: 

Փակվեցին նաև Աբովյան-Կորյուն, Հերացի-Կորյուն խաչմերուկները: Մի խումբ քաղաքացիներ էլ պառկեցին մետրոպոլիտենի գնացքների դռների արանքում՝ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն: Ակցիայի մասնակիցների գործողություններին ոչ միանշանակ են արձագանքել ակցիային չմիացած ու առավոտյան աշխատանքի շտապող քաղաքացիները: Նրանք պահանջում էին բացել փողոցները:

Պուշկին - Մաշտոց, Խորենացի-Մաշտոց խաչմերուկը, Ամիրյանից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ ճանապարհները նույնպես փակ էին: Աղբարկղերով երկկողմանի փակվեց նաեւ Բաղրամյան պողոտան:

Սա էլ Բժշկական համալսարանի հենակետային քոլեջն է: Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները կոտրեցին դռան փականը, իսկ հետո դռան ապակին հանելով ներս մտան` պահանջելով դասադուլ: Քոլեջի աշխատակիցները ցուցարարներին հիշեցնում էին, որ այստեղ սովորում են անչափահասներ: 

Մյուս կանգառը Խանջյան փողոցում գտնվող Երևանի պետական մանկավարժական համալսարանն էր: Ցուցարարները շրջեցին բուհի միջանցքներով։ Մանկավարժական համալսարանից բացի ակցիայի մասնակիցները Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցի մոտ նույնպես եղան: 

Միջադեպեր իրավապահների հետ չեղան, բայց ակտիվիստների ու քաղաքացիների միջեւ բախումներից խուսափել չեղավ: Բոլոր փողոցներում քաղաքացիները պահանջում էին` չխոչընդոտել իրենց տեղաշարժվել: 

Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում նույնպես քաշքշոց եղավ ցուցարարների և վարորդներից մեկի միջև։ Ծեծկռտուքից հետո` վարորդը մեքենայով ճեղքեց ակտիվիստների պատը ու հեռացավ: 

Ժամանակ առ ժամանակ Փաշինյանը ներողություն էր խնդրում ոստիկաններից, անհարմարություն պատճառելու համար, թվում բոլոր այն փողոցների անունները, որոնք այդ պահին փակ են ու նախապատրաստում ցուցարարներին` ինչպես դիմադրել: 

Կեսօրից հետո, Փաշինյանը հայտարարեց` վերադառնում են: 

Ֆրանսիայի հրապարակից Փաշինյանը ցուցարարներին ուղղորդեց դեպի` Ազգային ժողով: Փաշինյանը փորձեց ճեղքել ոստիկանական պատը: Փաշինյանի հետ բանակցություններ սկսեց վարել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը: 

Նիկոլ Փաշինյանը փորձեց բարձրանալ ոստիկանների վրայով: Ոստիկանները դիմադրություն ցույց չտվեցին, ցուցարարները փորձեցին անցնել բարիկադներից այն կողմ: Ոստիկանները պատնեշին մոտ կուտակումը ցրելու և հետ մղելու համար կիրառեցին հատուկ միջոցներ: Մի քանի րոպեից տեղեկություններ տարածվեցին, որ Փաշինյանը հոսպիտալացվել է: 

Ոստիկանության մի քանի աշխատակիցներ նույնպես հոսպիտալացվել են տարբեր վնասվածքներով: 

Այդ ընթացքում, ոստիկանությունը հայտարարեց, որ հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտվել է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները այլևս արդյունավետ չեն եւ հավաքը պետք է դադարեցնել : պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո` Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ ու հատուկ միջոցներ: Առաջին օգնություն ստանալուց հետո` Փաշինյանը վերադարձավ: Հանրահավաքը շարունակվում է Ֆրանսիայի հրապարակում: