Array ( [mr_id] => 72035 [mr_node] => 67329 [mr_media] => 69891 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69891 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69891.jpg [media_name] => DAvo D koryun Razmamarzakan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-16 19:40:20 )
Facebook Instagram Youtube
Ռազմամարզական խաղեր Դիլիջանում
1-ին տեղում Լոռին է, 2-րդում` Արցախը, 3-րդում` Տավուշը:

Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցների վերջին 5 ամիսները ռազմամարզական էին: Առաջին շաբաթներին մրցեցին դասարանները, երկու ամիս անց շրջանների լավագույն թիմերը, երրորդ փուլում մարզերինը: Այդտեղ էլ հայտնի դարձան եզրափակիչ փուլի մասնակից թիմերը: 

Յուրաքանչյուր մարզից մեկական և Երևանից և Արցախից երկուական թիմեր` պայքարեցին առաջին տեղի համար: Կորյուն ռազմամարզական խաղերում դպրոցականներն իրենց ուժերն էին փորձում` շարային և ֆիզիկական պատրաստության նորմատիվներում, քանդում, հավաքում էին զենքը, նռնակ նետում և փեյնթբոլ խաղում: 

Ահա և ջոկի լավագույն հրամանատարը: Արփինեն է, Սյունիքից, տղաների ղեկավարն է ու մեկ նպատակով է մասնակցել խաղերին, որ վստահեցնի` աղջիկները նույնպես ակտիվ են և կարող են զինպատրաստության բարձր արդյունքներ գրանցել: 

Ընդհանուր հաշվարկով` լավագույնը Լոռու մարզի աշակերտներն էին, երկրորդն Արցախն էր, երրորդը` Տավուշի մարզը: Նրանք կարողացել էին բոլորից առաջ անցնել ու հայտնվել առաջատար եռյակում: 

Խաղերի ավարտին` դպրոցականներին ողջունեցին և շնորհավորեցին պաշտպանության նախարարի տեղակալն ու բարձրաստիճան սպաներ: Նրանք էլ հանձնեցին գավաթներն ու մեդալները: 

Լավագույն թիմերի աշակերտները ստացան պլանշետներ, էլեկտրոնային ընթերցարաններ: Եվ կորյունների ռազմամարզական առաջին խաղերի մասնակցության վկայագրեր: