Array ( [mr_id] => 72048 [mr_node] => 67340 [mr_media] => 69900 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69900 [media_album] => 10 [media_path] => media/2018/04/69900.jpg [media_name] => 2C3BA298-FE3C-43D0-9B58-D446E7F7D397_cx0_cy14_cw0_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 12:48:55 )
Facebook Instagram Youtube
ՀՔԾ. Ձերբակալվել է 2 մարդ
Ռադիոյի շենք ապօրինի մուտք գործելու կասկածանքով կա 2 ձերբակալված:

Հատուկ քննչական ծառայության տեղեկացմամբ ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները խախտել են հանրային ռադիոյի շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, չենթարկվելով շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանների պահանջներին, ապօրինի մտել են շենք: Այնուհետև անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանների և հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիայի դուռը, մտել են տաղավար ու պահանջել ուղիղ եթեր, ինչի հետևանքով տևական ժամանակով խախտվել են հանրային ռադիոյի բնականոն աշխատանքն ու հասարակական անվտանգությունը: Հարուցվել է քրեական գործ: Հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալել է 2 հոգի: