Array ( [mr_id] => 72052 [mr_node] => 67342 [mr_media] => 59806 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59806 [media_album] => 9 [media_path] => media/2016/02/59806.jpg [media_name] => 15517_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-11 12:19:56 )
Facebook Instagram Youtube
Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. Օրակարգում է վարչապետի ընտրության հարցը
Խորհրդարանը հատուկ նիստում ընտրում է ՀՀ վարչապետ:

Ազգային Ժողովում տեղի կունենա Հայաստանի 15-րդ վարչապետի ընտրությունը: Հատուկ նիստում, Խորհրդարանի Հանրապետական խմբակցության ղեկավարը, խմբակցության անունից առաջադրել է վարչապետի թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: Օրենքով սահմանված կարգով տեղի կունենա քննարկում ու քվեարկություն: 
 
Սերժ Սարգսյան ծնվել է 1954 թ-ի հունիսի 30-ին Ստեփանակերտում: Նա երկու անգամ ընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում` 2008 և 2013 թվականներին: 2007 թվականից Սերժ Սարգսյանը գլխավորում է Հանրապետական կուսակցությունը: Ղեկավարում է նաև Երևանի պետական համալսարանի կառավարման խորհուրդն ու Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 
Սերժ Սարգսյանը 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-1995 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը, 1995-ից 1996-ին՝ պետական անվտանգության վարչության պետը, ապա՝ ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին Սերժ Սարգսյանը եղել է ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, 1999-2007 թվականներին՝ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար է եղել նաև 2000-ից մինչև 2007 թվականը, իսկ 2007-2008 թվականներին՝ Հայաստանի վարչապետն էր: 

Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է եղել 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը: 

Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով, Տիգրան Մեծ և Ոսկե արծիվ շքանշաններով:

Ամուսնացած է ունի երկու դուստր և 5 թոռնիկ: