Array ( [mr_id] => 72055 [mr_node] => 67343 [mr_media] => 69901 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69901 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69901.jpg [media_name] => Homs-mosque-009.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 14:22:43 )
Facebook Instagram Youtube
Սիրիական Հոմսը ենթարկվել է նոր ավիահարվածների
Ռմբակոծության թիրախում ռազմական օդավանակայանն էր:

Գիշերային ռմբակոծությունների թիրախում կառավարական ռազմաօդային ուժերի Շայրաթ օդակայանն էր: Ընդամենը մի քանի ամիս առաջ հենց այս ռազմաբազան էր ենթարկվել ամերիկյան տամագավկ հրթիռների հարվածներին: 

Սիրիական հեռուստաընկերության տվյալով` հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է մի քանի հրթիռ: Ըստ Ալ Իհբարիա հեռուստաընկերության` 9 հրթիռ: Տեղեկությունները գիշերային հրթիռակոծության վերաբերյալ հակասական են: Ալ Մասդար լրատվական պորտալը հայտնում է իսրայելական զինուժի մասնակցության մասին: Տեղեկություն կա նաև հակաօդային համակարգերի կողմից չֆիքսած իսրայելական օդանավերի մասին, որոնք ներխուժել են Սիրիայի օդային տարածք: 

Պենտագոնի ներկայացուցիչը հերքել է ամերիկյան ռազմական մասնակցությունը գիշերային հարձակմանը, ռուսական կողմը հերքում է հարձակումն ընդհանրապես: 

Դամասկոսի մերձակայքում ծանր մարտերը վերսկսվել են, հրթիռակոծման են ենթարկվում սիրիայի բանակի հենակետերը, տեղեկություններ կան, որ պայթեցվել է իրանական ռազմաբազա: 

Այդուհանդերձ օրերս ահաբեկիչներից վերջնականապես ազատագրված Ղուտա են վերադառնում տեղաբնակները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 60 հազար խաղաղ բնակչության վերադարձի մասին: 

Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով նախորդ շաբաթ սկսված բողոքի ալիքը ծածկել է Հունաստանն ու Կիպրոսը: Ամերիկյան հարվածների դեմ խոշոր ցույցեր են սկսվել Հունաստանում: ՆԱՏՕ-ի դեմ՝ Կիպրոսում: Հույները պահանջել են դադարեցնել պատերազմը: Աթենքում ցուցարարները պահանջել են ապամոնտաժել Ամերիկայի նախկին նախագահ Հարի Տրումանի արձանը, սկսվել են բախումներ: 

Սիրիական հարձակումները ողջունել ու համատեղ հայտարարություն են ընդունել Մեծ Յոթյակը: Գերտերությունների 7 ղեկավարները ստորագրել են ապրիլի 14-ի ավիահարվածներին աջակցող փաստաթուղթը միաժամանակ ընդգծելով, որ սիրիական ճգնաժամի դիվանագիտական կարգավորումը չեն բացառում: