Array ( [mr_id] => 72054 [mr_node] => 67344 [mr_media] => 59630 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59630 [media_album] => 7 [media_path] => media/2016/02/59630.jpg [media_name] => halep_634x434.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 16:03:15 )
Facebook Instagram Youtube
Մոսկվան ընդգծում է՝ 103 հրթիռներից 71-ը տեղ չեն հասել
Ռուսներն այլ թվեր են ներկայացնում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մանրակրկիտ ներկայացրել է շաբաթ առավոտյան տեղի ունեցած զանգվածային հրթիռակոծության պատկերը: Մոսկվան ընդգծում է՝ 103 հրթիռներից 71-ը տեղ չեն հասել: Ավելին, ամերիկյան գերժամանակակից հրթիռները կասեցրել է խորհրդային հնամաշ տեխնիկան: 

Վաշինգտոնն էլ շարունակում է պնդել՝ սիրիական հակաօդային ուժերը ոչ մի հրթիռ չեն կասեցրել: Բոլոր 103 հրթիռները թափվել են Սիրիայի վրա՝ գերճշգրիտ կերպով խոցելով բոլոր նախանշած թիրախները: Ռուսները այլ թվեր են ներկայացնում: 

Միաժամանակ, Վաշինգտոնում սպառնում էին ռուսների դեմ նոր, խիստ պատժամիջոցներ սահմանել, այս անգամ Բաշար Ասադին օգնելու համար: Մոսկվան իր հերթին սկսել էր պատասխան պատժամիջոցների գործընթացը: Պետդուման նախօրեին պետք է կառավարությանը լիազորեր տնտեսակն միջոցներ ձեռնարկել Ամերիկայի դեմ: Առավոտյան պարզ է դառնում, որ Դոնալդ Թրամփը դադարեցնում է նոր պատժամիջոցների սահմանումը, ռուսներն էլ իրենց կողմից գործընթացը կասեցնում են: 

Լարվածությունն աճում է՝ Սերգեյ Լավրովն արդեն հայտարարել է, որ հարաբերությունների մակարդակը հասել է ավելի վատ վիճակի, քան սառը պատերազմի ժամանակ էր: