Array ( [mr_id] => 72063 [mr_node] => 67345 [mr_media] => 69902 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69902 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69902.png [media_name] => 153a7090_1_copy_4387.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 15:01:58 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_put_contents(): Only 0 of 4 bytes written, possibly out of free disk space in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 134

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ԱԺ հատուկ նիստ. Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով
Սերժ Սարգսյանը կարևորում է նաև պառլամենտական փոքրամասնությանը վերապահված դերակատարությունն ու լիազորությունները՝ գործադիրին հակակշռելու, նրա թերությունները հանրային քննարկման առարկա դարձնելու հնարավորությունները:

105 պատգամավորից Աժ հատուկ նիստին գրանցվել են 91-ը: Քվորում կա: Նիստը շարունակվում է: Օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է: Նրան ներկայացնելու համար խորհրդարանական մեծամասնության՝ հանրապետական խմբակցության ղեկավարը 15 րոպե ունի: Հետո միակ թեկնածուի ելույթն է: Կարող է խոսել մինչև մեկ ժամ տևել, բայց Սերժ Սարգսյանն ասելիքը ձևակերպում է կես ժամում:

«Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի: Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում: Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտուն տեսքին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է» , - ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն արձնագրեց, որ անկախության առաջին տարիներին նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևերն այլընտրանք չունեին։ Այսօր Հայաստանը մտնում է զարգացման նոր փուլ, որտեղ կարևոր է հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը, երբ իշխանության բոլոր թևերի իրավունքներն ու պատասխանատվության շրջանակը համահունչ են: Այս տեսանկյունից, ըստ նրա՝ լավագույն լուծումը հենց պառլամենտական կառավարումն է:

«Փոփոխված սահմանադրության հիմքում դրված են առանցքային նշանակություն ունեցող հետևյալ դրույթները. Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, ձևավորում է կառավարություն և վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ, գործադիր իշխանությունը միասնական է ու ղեկավարվում է կառավարության կողմից, դատարանները անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև, հանրապետության նախագահը պետության գլուխն է, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, ղեկավարվում է բացառապես համապետական և համազգային շահերով, մաս չի կազմում իշխանության երեք թևերից որևէ մեկին, հետևում է Սահմանադրության պահպանմանը», - շեշտեց Սերժ Սարգսյանը:

2015-ին բարեփոխված Սահմանադրությամբ առանցքային դերակատարում է վերապահված Ազգային ժողովին՝ անհրաժեշտ ինքնուրույնություն ընձեռելով նաև կառավարությանը: Խորհրդարանական կառավարման համակարգում առանցքային է հատկապես վարչապետի դերը: Սակայն հանրապետական կուսկացության ղեկավարը, զգուշացնում է՝ ոչ մի դեպքում նրան չնույնացնել կիսանախագահական կառավարման մոդելի նախագահի հետ:

«Վարչապետը, ի տարբերություն կառավարման կիսանախագահական ձևի Հանրապետության նախագահի, ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է, մշտապես գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո: Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով», - նշեց Սերժ Սարգսյանը:

Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը կարևորում է նաև պառլամենտական փոքրամասնությանը վերապահված դերակատարությունն ու լիազորությունները՝ գործադիրին հակակշռելու, նրա թերությունները հանրային քննարկման առարկա դարձնելու հնարավորությունները: Խորհրդարանական կառավարման ձևաչափ ունեցող երկրների փորձից է բխում, այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը: Թաքնված կառավարման մեխանիզմները՝ առանց որևէ պաշտոն ստանձնելու, համարում է հակահամակարգային:

«Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում, չհիմնավորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանքներով։ Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպքում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք։ Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ», - ասաց Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այսօր ամբիոնի մոտ կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, և ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նա խորհրդարանում է որպես իշխող կուսակցության ղեկավար, վստահեցնում է, որ ունի բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում։ Ծրագրային մանրամասներ չի ներկայացնի, բայց կասի ամենագլխավորը:

«Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետևողական հզորացումն ու արդիականացումը՝ ամենօրյա աշխատանքի առարկա։ Մեր կարևորագույն նպատակը մնալու է առաջընթացի ապահովումը, որի ուղղությամբ շարունակելու ենք կառուցել ու ամրապնդել մեր ծրագրերը»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Իրականացվող քաղաքականության բոլոր ուղղությունները դիտարկվելու են ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից։ Մյուս մանրամասներն Ազգային ժողովում կհնչեն կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։