Array ( [mr_id] => 72079 [mr_node] => 67346 [mr_media] => 69903 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69903 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69903.jpg [media_name] => pak poxocner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 15:09:59 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը հայտարարել է պետական շենքերը շրջափակելու մասին
Խորհրդարանական հատուկ նիստի ընթացքում, ընդդիմությունը շարունակել է հավաքը Ֆրանսիայի հրապարակում: Ակցիայի մասնակիցները որոշել են երթ անցկացնել մայրաքաղաքում և շրջափակել կառավարական շենքերը:

Վաղ առավոտյան, Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, պահանջեց, որ Նիկոլ Փաշինյանն իր նախաձեռնած հավաքը դադարեցնի: Ծանուցումը Փաշինյանին հանձնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Փաշինյանը Ոստիկանության ծանուցումը պատռեց: 

Առավոտը սկսվեց փակ փողոցներով, խաչմերուկներով: Անհնազանդության հավաքի կոչերով Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ Ֆրանսիայի հրապարակից շարժվեց դեպի մյուս փողոցներ: 

«Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ, Փաշինյանն ու ցուցարարները փակեցին ճանապարհը:

Մի քանի րոպեից, ավտոբուսների ուղեւորները ստիպված էին իջնել, ճանապարհը փակ էր:

Մի քանի ժամ առաջ, Երիտասարդական մետրոյի մոտից, ճանապարհից ոստիկանությունը ցուցարարներին հեռացնում էր :

Ոստիկանները մասամբ կարողացան բացել նաև Հալաբյան փողոցը: 

Բաղրամյան փողոցը նույնպես փակել էին, մի մասը ոստիկանները, մյուս մասը` ցուցարարները: 

Որոշ փողոցներում քաշքշուկ էր սկսվում վարորդների ու ցուցարարների միջեւ: 

Ոստիկանների ու ցուցարարների միջեւ բանակցությունները շարունակվում էին` գրեթե բոլոր փողոցում: 

Հալաբյան փողոցում Ոստիկաններն առաջարկում էին ճանապարհ թողնել շտապ օգնության ավտոմեքենաների համար: Կեսօրին, երբ Ազգային ժողովում սկսվեց վարչապետի ընտրությունը, Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց` սկսում են շրջափակել պետական շենքերը: 

Վճռաբեկ դատարանի, ու մի քանի այլ պետական շենքերի մոտ ցուցարարները հանդիպեցին փակ դռների, իսկ դատախազության մոտ ցուցարարները ծակեցին դատախազության աշխատակիցների ավտոմեքենաների անվադողերը:

Նիկոլ Փաշինյանը փոքրիկ ընդմիջում հայտարարեց մինչև երեկոյան հանրահավաք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում իրավիճակը լարվում էր: Այդ ընթացքում ցուցարարների խումբը հասավ Հաղթանակի կամուրջ, ոստիկաններն առաջարկեցին չփակել կամուրջը` ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծելու համար:

Ի վերջո, ոստիկանական հավելյալ ուժեր եկան, Հաղթանակի կամուրջը բացվեց: Ցուցարարներն ու ոստիկանները պայմանավորվեցին չխանգարել միմյանց: 

Իրավիճակն ավելի էր լարվել քաղաքապետարանի մոտ, ոստիկանները բացեցին ճանապարհը, ցուցարարները նստարաններով ու աղբամաններով նորից փակեցին: Սկսվեց բախում ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Քարերով խփող երկու ցուցարարի ոստիկանները բռնեցին Կոմայգում:

Երեկոյան ցուցարարները հավաքվեցին Հանրապետության հրապարակում: