Array ( [mr_id] => 72062 [mr_node] => 67347 [mr_media] => 61541 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61541 [media_album] => 7 [media_path] => media/2016/05/61541.jpg [media_name] => 93236001340264490.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-05-16 12:32:17 )
Facebook Instagram Youtube
Քեմալականները փորձում են թույլ չտալ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը
Ի պաշտոնե Թուրքիայի գլխավոր ազգայնական գործիչը առաջարկում է նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնել:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նստացույց է անցկացրել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը: Ժողովրդա -հանրապետական կուսակցությունը բողոքում է արտակարգ դրության հնարավոր երկարաձգման դեմ: Ցույցի դուրս եկած քեմալականները շեշտում են` հեղաշրջման փորձից հետո երկիրը 21 ամիս ղեկավարվում է արտակարգ դրության ռեժիմով: Այդ ընթացքում ժողովրդի վրա գործադրված ճնշման պայմաններում փոխվել է Սահմանադրությունը` ավելի ամրապնդելով Էրդողանի իշխանությունը: Եվ հիմա արտակարգ ռեժիմի երկարաձգումը միայն կնպաստի բռնությունների աճին: