Array ( [mr_id] => 72060 [mr_node] => 67349 [mr_media] => 69905 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69905 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69905.jpg [media_name] => inx960x640.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 16:12:22 )
Facebook Instagram Youtube
ՌԴ հատուկ ջոկատայինները հայտնաբերել են ահաբեկիչներ Ռոստովում
Ահաբեկիչների ղեկավարը պայթեցրել է ինքն իրեն, խմբի անդամները ձերբակալվել են:

Իսլամական պետության ահաբեկչական մի ամբողջ բջիջ չեզոքացվել է մի քանի րոպեում: Ռուսաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինները հայտնաբերել են ահաբեկիչներին, որոնք պատրաստում էին խոշոր հարձակումներ: 

Այս ընթացքում խմբի ղեկավարը զինված դիմադրության է դիմում, հասկանալով, որ այլևս փախուստի ճանապարհ չունի, իր մոտ գտնվող պայթուցիկով պայթեցնում է ինքն իրեն: Խմբի մյուս երեք անդամներին այժմ հարցաքննում են: 

Ահաբեկչների մոտ հայտնաբերվել են ինքնաձիգ, փամփշտակալներ, մարտական նռնակներ, ինքնաշեն պայթուցիկներ պատրաստելու ուղեցույցներ և իսլամիստական ծայրահեղական գրականություն: Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը արդեն պարզել է, որ ահաբեկիչները ծրագրում էին հարձակումներ իրականացնել երկրի հարավային նահանգներում: