Array ( [mr_id] => 72075 [mr_node] => 67351 [mr_media] => 66607 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66607 [media_album] => 7 [media_path] => media/2017/09/66607.png [media_name] => Russia-USA-flags-Geopolitics-2017.08.23.png [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-01 15:24:01 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ԱՄՆ-ն, ՄԲ-ն և ՌԴ-ն միմյանց մեղադրել են մանիպուլյացիաների մեջ
Հաագայում Քիմիական Զենքի Արգելման Կազմակերպության Խորհրդի արտահերթ հանդիպումը վերածվել է քաղաքական հայտարարությունների հարթակի:

Սիրիական Դումայում քիմիական զենք կիրառելու գործով հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը նախ տեղափոխվեց օրակարգ, հետո էլ ընդհանրապես մերժվեց: Կառույցում Ռուսաստանի ներկայացուցիչը բրիտանական ու ամերիկյան հատուկ ծառայություններին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու և քիմիական հարձակման կադրերը բեմադրելու մեջ:

Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի ներկայացուցիչները Ռուսաստանին մեղադրել են կազմակերպության փորձագետների մուտքը սիրիական Դումա խոչընդոտելու մեջ: Մոսկվան վստահեցրել է, որ փորձագետների խումբն արդեն սիրիական սահմանին էր, երբ Սիրիան ենթարկվեց հրթիռակոծության, իսկ մեղադրանքները Արևմտյան երկրների հարձակումը հիմնավորելու պատրվակ են:

Հարձակման հետք չի հայտնաբերել նաև ամերիկյան One America հեռուստաալիքի լրագրողը, որը Դումա է գնացել լրագրողական հետաքննություն անցկացնելու նպատակով: Փիրսոն Շարփը խոսել է Դումայի բնակիչների հետ: Քիմիական հարձակման մասին այդ մարդիկ ոչինչ չեն լսել ու չեն տեսել:

Լրագրողական հետաքննությունն ու տեղացիների հետ հարցազրույցները Շարփը կհրապարակի ավելի ուշ: Մինչև այդ ՄԱԿ-ը 60 հոգանոց փորձագիտական խումբ կուղարկի Սիրիա սեփական հետաքննություն անցկացնելու համար: