Array ( [mr_id] => 72083 [mr_node] => 67352 [mr_media] => 69907 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69907 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69907.jpg [media_name] => default (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 17:04:25 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ՀՀ վարչապետ է ընտրվել Սերժ Սարգսյանը
77 կողմ, 17 դեմ. խորհրդարանը բաց քվեարկությամբ վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին:


Նիստից երեք ժամ առաջ ԱԺ միջանցքներում արդեն աժիոտաժ էր: Առավոտյան ժամը 9-ն է, կոալիցիոն գործընկերներն ամբողջ կազմով տեղում են: Ծառուկյանականները հավաքվեցին մինչև կեսօր, «Ելքի» մի թևը կար, մյուսը՝ ոչ: Առավոտյան նախավարժանքը բոլորի համար էր: Դեպի խորհրդարան` ոտքով:

Տեխնիկական անձնակազմը գնում-գալիս` գրանցման ու քվեարկության համակարգն է փորձարկում: Խստացված ռեժիմ է ոչ միայն խորհրդարանի շենք մտնելիս, այլև դահլիճի չորս մուտքերի մոտ: Առանց զննության ոչ մի պատգամավոր ներս չի մտնում: 

Հատուկ նիստը սկսվեց ու շարունակվեց հատուկենտ դատարկ աթոռներով: Չկան միայն որոշ Ծառուկյանականներ: «Ելքից» էլ ով եկավ` չգրանցվեց: Նիստը սկսում են 91 գրանցվածներով: Վարչապետի թեկնածուն եկավ ճիշտ ժամանակին, դիպլոմատով, ԱԺ աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ: 

Պայմանավորվում ու որոշում են այստեղից հեռանալ` հարցի քննարկումն ավարտելուց ու քվեարկելուց հետո: Կսահմանափակվեն կես ժամանոց մեկ ընդմիջմամբ: Ու սկսեցին. վարչապետի թեկնածուին ներկայացնող Վահրամ Բաղդասարյանը առանձնացրել է Սերժ Սարգսյանի կենսագրության հատկապես այն փուլերը, որոնք անվտանգության հետ են կապված:

Հիմա խոսքը թեկնածուինն է: Իրեն հատկացված մեկ ժամից Սերժ Սարգսյանն օգտագործեց 20 րոպեն, շեշտեց, որ հիմա այստեղ նոր սկզբի մասնակից են ու կենտրոնացավ փոխված Սահմանադրության վրա: Սերժ Սարգսյանը հիշեցնում էր` ընդգծելով, որ խորհրդարանական վերահսկողությամբ գործող վարչապետը չի կարող նույնացվել կիսանախագահական երկրի նախագահի հետ: 

Հետո Սերժ Սարգսյանը առանձնացրեց Մայր օրենքի այն դրույթը, որով վարչապետ է դառնում մեծամասնություն կազմած ուժի ղեկավարը: Դա շեշտվում է ոչ պատահաբար` դրանից է բխում քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը: Սերժ Սարգսյանը հակահամակարգային է համարում թաքնված կառավարման մեխանիզմները, երբ պետական կառավարում կարող է իրականացնել ուժի ղեկավարը` չունենալով ոչ մի պաշտոն: 

Սերժ Սարգսյանը պարզ ասում է` այս ամենը կանխատեսում էր Սահմանադրության բարեփոխումների սկզբում, երբ հայտարարում էր, որ մոդել փոխելու դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին: Այդ թեմային արդեն անդրադարձել է, և այսօր Սերժ Սարգսյանը չխոսեց, ինչպես ինքն է ասում, իր հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին: Միայն նշեց, որ քաղաքական գլխավոր ամբիոնի մոտ հիմա որպես քաղաքական, պետական գործիչ չէ, ոչ էլ որպես երրորդ նախագահ: Այստեղ է որպես իշխող ուժի ղեկավար, որն իր ազդեցությամբ ու հնարավորություննեով կարող է ապահովել մեծամասնության ներդաշնակ աշխատանքը: 

Ծրագրային մանրամասներ այսօր չհնչեցին. նոր մոդելով ձևավորված առաջին կառավարությունն իրականացնելու է ՀՀԿ և ՀՅԴ ծրագրերը: Վարչապետի թեկնածուն մտադիր է որոշ շտկումներ անել` հաշվի առնելով մեկ տարվա զարգացումները: Առաջին տեղում եղել և մնալու է անվտանգությունը, ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորումը, բանակը սպառազինելն ու ավելի հզորացնելը: 

4-ժամանոց քննարկման ժամանակ ոչ մի հանրապետական, և ոչ միայն նրանք, թեկուզ մեկ րոպեով դահլիճից դուրս չեկավ: Եվ ուր որ է, պետք է քննարկվածը դրվեր քվեարկության, Գևորգ Գորգիսյանը ձայն խնդրեց:

20 րոպե ընդմիջումը ընդդիմադիրները որպես հնարք են կիրառում` քվեարկությունը տապալելու համար, հույսով, որ այդ ընթացքում կողմ քվեարկողները կպակասեն: Ամբողջ ընդմիջման ժամանակ հանրապետականները տեղից չշարժվեցին:

Այսքան ներկա տեսնող Արա Բաբլոյանն այնքան ոգևորվեց, որ նույնիսկ նիստը չսկսած հայտարարեց` քեարկություն

Քվեարկության պահին 97 պատգամավոր էր ներկա: Բացարձակ մեծամասնությունը` 77-ը կողմ է Սերժ Սարգսյանին: Նաև` 12 Ծառուկյանականներ: Բաբլոյանը դարձավ առաջինը, որը Սերժ Սարգսյանին դիմեց` որպես վարչապետի: Հայաստանի 15-րդ վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլորին` և՛ կողմ, և՛ դեմ քվեարկածներին: 

Վերջում ծափեր էին ոտքի վրա: Իշխող ուժի ղեկավար, կառավարման նոր մոդելով առաջին վարչապետը մի քանի րոպե շնորհավորանքներ էր ընդունում: