Array ( [mr_id] => 72077 [mr_node] => 67353 [mr_media] => 69908 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69908 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69908.jpg [media_name] => goris-city-overview1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 17:56:16 )
Facebook Instagram Youtube
Սյունիքի մարզում ներդրումներ են կատարվում գյուղատնտեսության ոլորտում
Մարզում շինշիլաբուծական տոհմային տնտեսությունը 3 տարվա պատմություն ունի:

Սկզբում ընկերությունը մոտ 50 կենդանի ուներ, բայց գլխաքանակն աստիճանաբար ավելացրել են: Նախատեսում են ապրիլի վերջին ներմուծել 2000 գլուխ կենդանի: Շինշիլաները ներմուծվում են Դանիայից և Լեհաստանից, Հայաստանի կլիմային արագ են հարմարվում: Այս մորթին մշակման փուլում է: Այն շուկայում կհայտնվի մոտ 3 ամսից: 

Գյուղնախարարի պաշտոնակատարի հաջորդ կանգառը Սյունիքի կաթմաթերքի 2 գործարաններն էին: Այստեղ վսհատեցնում են, որ կաթնամթերքը պատրաստում են միայն անարատ կաթով: Ունեն մոտ 800 խոշոր եղջերավոր: Բարձրորակ հումքը բարձրացնում է նաև արտադրանքի ինքանարժեքը: 

Այս ընկերությունն էլ զբաղվում է հիմնականում թռչնամսի, թռչնակերի արտադրությամբ, մեկ ամիս առաջ սկսել է նաև անասնակեր արտադրել: 

Իգնատի Առաքելյանի մասնակցությամբ խորհրդակցությանը մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ Սյունիքում հետաքրքրված են նաև ինտենսիվ այգիների ծրագրով: Եվ հենց դրա շնորհիվ այգետարածքները մոտ 22 հեկտար ավելացել են: Սիսիանում 2 սպանդանոց է կառուցվում, Կապանում գործում է մանր եղջերավորի սպանդանոց, որի հիմնական արտադրանքն արտահանվում է Իրան: