Array ( [mr_id] => 72078 [mr_node] => 67354 [mr_media] => 69909 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69909 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69909.jpg [media_name] => nelli varchaperi eluyt copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 18:06:00 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հատուկ նիստ. Մտքեր են փոխանակվել վարչապետի թեկնածուի առնչությամբ
Խորհրդարանի հատուկ նիստում ելույթների համար հերթագրվեց 10 պատգամավոր: Ելույթները եզրափակեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հանդես գալով արտահերթ ելույթով:

Առաջինը խոսեց ԱԺ փոխնախագահը` օգտվելով արտահեր ելույթի իր իրավունքից: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանն անցած 1 տարում մեծ զարգացում է ապրել մարդու իրավունքների և ժողովրդավարության զարգացման առումով: 

Արամ Սագսյանն իր ելույթը սկսեց վերհիշելով Վազգեն Սարգսյանի՝ 21-րդ դարը մերն է լինելու կոչը, որն իր խոսքով վերաբերում է զարգացող Հայաստան ունենալու կոչին: «Ելք» խմբակցության անդամը նշեց` Հայաստանը ելք ունի: Պատգամավորի խոսքով՝ ԱԺ դահլիճում բոլորը ՀՀ քաղաքացիներ են, յուրաքանչյուրն ունի բարեկամներ ու մտերիմներ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր փողոցներում, իրենցից յուրաքանչյուրի մեղքն է:

Գագիկ Մինասյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի տնտեսական ցուցանիշներին ու թվարկեց այս տարիների երկրի տնտեսական մարտահրավերները՝ նա նկատեց, հավասարակշռված քաղաքականության արդյունքում այսօր ունենք դինամիկ զարգացող տնտեսական հարաբերություններ:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ վերջապես հնարավորություն կլինի Սերժ Սարգսյանին հարցեր տալ և տեղեկացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում: Պատգամավորը դժգոհեց նախարարներից:

Դաշնակցական Աղվան Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի խնդրին, նշելով, որ ստատուս քվոյի փոփոխությունն ընդունելի է միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ միջազգային վարկանիշներում Հայաստանն իր հարկային ու մաքսային համակարգով հազիվ է 100-յակի մեջ մտնում: Նրա խոսքով՝ 10 տարվա ընթացքում գործազրկությունն ավելացել է 20 տոկոս: Մարդիկ աշխատանք չեն գտնում, բժշկությունը մատչելի չէ մարդկանց համար:

Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ կառավարության հաջողության համար այն պետք է ունենա այնպիսի ղեկավար, որը տիրապետում է երկրի անցած ճանապարհին, մասնակցել է երկրի կերտման պատմությանն ու ունի ինստիտուցիոնալ հիշողություն: Ելույթները եզրափակեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հանդես գալով արտահերթ ելույթով: