Array ( [mr_id] => 72085 [mr_node] => 67356 [mr_media] => 69911 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69911 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69911.jpg [media_name] => Zoro AJ [email protected] copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 20:07:34 )
Facebook Instagram Youtube
ԱԺ հատուկ նիստ. Պատգամավորները հարցեր են ուղղել Սերժ Սարգսյանին
Վերջում Սերժ Սարգսյանը ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց ձերբազատվել չլսելու բարդույթից:

Վարչապետի թեկնածուին տրված գլխավոր հարցը երկրի անվտանգության խնդիրն է: Հանրապետական Սամվել Նիկոյանին հետաքրքիր էր ապրիլյան պատերազմից քաղած դասը: 

Այս առումով Սերժ Սարգսյանը կարեւոր համարեց ԶՈՒ բարեփոխելը, նոր սպառազինություններ ձեռք բերելը, սեփականն արտադրելը: Անվտանգության դիվանագիտական կողմին անդրադարձավ Կարեն Բեքարյանը: Ինչպե՞ս է ապագա վարչապետը տեսնում ԼՂՀ խնդրի բանակցությունների ապագան: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցությունների գործընթացը կանգնած է:


«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցերը սկսեց նախաբանով` իր հարցերը վրեժի ակտ չեն: Պատգամավորը նկատեց, որ ընտրությունների արդյունքներին քաղաքացիները չեն հավատում: Ըստ պատգամավորի՝ խնդիրն այն է, որ քվեները ձեւավորվում են ընտրակաշառքով: Սերժ Սարգսյանը չհամաձայնեց պատգամավորի դիտարկմանը:

Հարց ու պատասխանից հետո սկսվեցին ելույթները: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ուշադրություն հրավիրեց վերջին 10 տարվա ընթացքում երկրի վարած արտաքին քաղաքականության վրա: Նա ձեռնպահ մնաց Սերժ Սարգսյանին բնութագրելուց եւ մեջբերեց Վազգեն Սարգսյանի խոսքը:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը ելք ունի, ելքը միայն ԱԺ դահլիճում չէ, նաև դրսում է: Նա նկատեց, որ խորհրդարանի դահլիճում բոլորը Հայաստանի քաղաքացիներ են, յուրաքանչյուրն ունի քվե՝ գնված թե չգնված, բարեկամներ ու մտերիմներ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր փողոցներում, իրենցից յուրաքանչյուրի մեղքն է։

Նրա կարծիքով՝ Հայաստանի հայտարարած բարեփոխումներից հետո երկիրը ռեգրես է ապրել: Մարուքյանը հայտարարեց, որ մարդիկ մտածում են, թե Սերժ Սարգսյանի ընտրությամբ երկրում ոչինչ չի փոխվելու: 
Պատգամավորների բուռն քննարկումներից հետո եզրափակիչ ելույթ ունեցավ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: Նա Էդմոն Մարուքյանին հատուկ շնորհակալություն հայտնեց սահմանադրության բարեփոխումների անհրաժեշտությունը ձեւակերպելու համար: 

Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ Արամ Սարգսյանի դիտարկմանը եւ հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանի ծրագրերին իրենից ավելի լավ ոչ ոք տեղյակ չի եղել:


Վերջում Սերժ Սարգսյանը ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց ձերբազատվել չլսելու բարդույթից: Նա նկատեց, որ միայն Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքներով: Վարչապետի թեկնածուն «Ելքի» պատգամավորներին խորհուրդ տվեց ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով և ջանքեր գործադրել իրենց գործընկերոջը փողոցից խորհրդարան բերելու համար: