Array ( [mr_id] => 72084 [mr_node] => 67357 [mr_media] => 69912 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 69912 [media_album] => 1 [media_path] => media/2018/04/69912.jpg [media_name] => lianna iravakan ardzaganq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-04-17 20:11:07 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Ոստիկանությունը որոշել է որևէ պահի դադարեցնել հանրահավաքները
Գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել:

Ոստիկանությունը Հավաքների ազատության մասին հոդվածի համաձայն երեկվանից որոշել է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը և այդ մասին տեղեկացրել է նրան, սակայն պատգամավորն անտեսել է ոստիկանության պահանջը և չի կատարել հավաքի կազմակերպչի իր պարտականությունները: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել շարունակել հավաքը, իրականացնել այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը խոչընդոտող, հասարակական կարգը խախտող գործողություններ:

Ըստ ոստիկանության, այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին նաև կոչ է արել շրջափակել կառավարության, նախարարությունների, իրավապահ մարմինների, դատարանների շենքերն ու փակել դրանց մուտքերը կամ հնարավորության դեպքում մտնել շենքեր՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Ոստիկանությունը ձեռնարկելու է պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու բոլոր միջոցները:

Անցում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մտահոգված է Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում ցուցարարների և նրանց գործողություններից դժգոհ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպից: Պաշտպանի գրասենյակն ակնկալում է ոստիկանության պարզաբանումները: 

Գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել՝ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների նախաձեռնությամբ ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է , որ Նիկոլ Փաշինյանն ու օրենքի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները ապրիլի 14-ին խախտել են հանրային ռադիոյի շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, չեն ենթարկվել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանների պահանջներին, ապօրինի մտել են շենք: Կոտրել են եթերային ստուդիայի դուռը, մտել են տաղավար ու պահանջել ուղիղ եթեր, ինչի հետևանքով տևական ժամանակ խախտվել է հանրային ռադիոյի բնականոն աշխատանքն ու հասարակական անվտանգությունը: Հարուցվել է քրեական գործ: Հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալել է 3 հոգի: