Array ( [mr_id] => 72937 [mr_node] => 67910 [mr_media] => 59599 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59599 [media_album] => 8 [media_path] => media/2016/02/59599.jpg [media_name] => 27595.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-02 11:38:42 )
Facebook Instagram Youtube
Տարեկան հայտարարագիր 2017. Հանձնաժողովը 170 անհամապատասխանութուն է ուսումնասիրում
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացվել 2017 թվականի տարեկան հայտարարագրերը:

Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը հայտնեց, որ մայիսի 1-ի դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացրած ավելի քան 3230 հայտարարագրերից 3111  հայտարարագրեր հրապարակված են: 119 հայտարարագիր դեռ չի ներկայացրել: Էթիկայի Հանձնաժողովը հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց կնախազգուշացնի, որից հետո հայտարարագրի ներկայացման համար կտրամադրվի 30- օրյա ժամկետ: Եթե այդ ընթացքում պաշտոնյան ներկայացնի հայտարարագիրը՝ գործընթացը կավարտվի:
Եթե 30 օր հետո պաշտոնյան հրաժարվում է հայտարարագիր ներկայացնելուց՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ կնախաձեռնվի, որի արդյունքներով կկիրառվի  տուգանք վարչական տույժը: Դրանից հետո պաշտոնյայի կողմից 30-օրյա ժամկետում հայտարարագրի չներկայացման դեպքում Հանձնաժողովը նախնական հետևություն կանի, որ պաշտոնյան միտումնավոր է հրաժարվում հայտարարագիր ներկայացնելուց: 
Այս պարագայում արդեն ի հայտ են գալիս առերևույթ հանցագործության հատկանիշներ, և այդ անձանց վերաբերյալ տվյալները կփոխանցվեն իրավապահ մարմիններին: Պաշտոնյաների հայտարարագրերում երբեմն նշվում է, որ նվիրատվությամբ ստացել են գույք, որոշ դեպքերում՝ դրամական միջոցներ: Սիրանուշ Սահակյանի խոսքով, առանց փաստերի ուսումնասիրության կանխակալ չի կարելի հետևություն անել, որ բոլոր հայտարարագրված նվիրատվությունները կոռուպցիոն հանցագործություններ են քողարկում: 
Այլ է հարցը, որ նվիրատվությունները կարող են ,որպես «շնորհակալություն» տրվել այնպիսի անձանց կողմից, ովքեր նախկինում պաշտոնական կամ այլ հարաբերությունների մեջ են գտնվել: Եվ այս նվիրատվություններն են, որ կասկածելի են և կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից ունեն հետաքրքրություն: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Իրավաբան Լիանա Ղալթախչյանը հայտնեց, որ Ազգային Ժողով 2-րդ ընթերցման ուղարկված նախագծի խնդրահարույց հատվածները լուծում են ստացել: Թրանսփարենսին 150-ից ավելի առաջարկություն է ներկայացրել Հանձնաժողովին, որոնց կեսից ավելին Հանձնաժողովն ընդունել է: 
Թրանսփարենսիի ներկայացրած առաջարկները վերաբերել են նաև բարեվարքությանը, շահերի բախմանը, գույքի և եկամուտների հայտարարագրմանը, անհամատեղելիության պահանջներին: 
Այս պահին էթիկայի հանձնաժողովը ապօրինի հարստացման տեսանկյունից չի վերլուծում հայտարարագրերը: Ապագա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ունի լիազորություն և կարող է հայտարարագրերը վերլուծել՝ ապօրինի հարստացման դեպքեր բացահայտելու համար:  Եթե եկամուտի աղբյուրը կասկածելի է, իսկ անձի մեծարժեք նվեր ստանալը կարող է աղբյուրի կասկած առաջացնել, այս հիմքերով Հանձնաժողովը կարող է համապատասխան տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին, և վերջիններս կպարզեն, դա քողարկում է կոռուպցիոն հանցագործություն, թե քաղաքացիա-իրավական շրջանակներում կատարված գործարք: Հանձնաժողովի կարևոր խնդիրներից մեկը եղել է պաշտոնատար անձանց համար՝գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը: Ստեղծվել են բազաներ, որոնք հայտարարագրված տվյալների արժանահավատությունը ստուգելու համար կապակցվել են այլ մարմինների բազաներին: Այս նոր համակարգը զգալի արդյունքներ է ապահովել: Վերացել է այն աշխատատար գործընթացը, որ Հանձնաժողովի ընդամենը 5 անդամներ կարողանում էին 10 հազար փաստաթուղթ կարճ ժամանակահատվածում մշակել և հրապարակման նախապատրաստել: Այսօր այդ աշխատանքները զգալիորեն թեթևացել են:
Համակարգը աշխարհի շատ այլ երկրների հայտարարագրման համակարգերի հետ մեկտեղ լավագույնն է համարվում: Օրինակ՝ ԱՄՆ-ում հայտարարագրման համակարգը 1978-ից է գործում, էլեկտրոնային հայտարարագրման համակարգի կարողացել են անցնել 2015 թվականին: Միջազգային զեկույցներում արձանագրված է, որ կոռուպցիայի կանխարգելման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգ ձևավորելու, բարենպաստ իրավական նախադրյալներ ձևավորելու հարցում Հայաստանն արձանագրել է նշանակալի առաջընթաց: Հեղինակավոր և մասնագիտացված կառույցներ՝ԳՐԵԿՈ (GRECO), ՏՀԶԿ (OECD), ԵՄ և Համաշխարհային բանկը վերջին մի քանի տարիների ընթացքում հայաստանյան բարեփոխումները խիստ դրական են գնահատում:
Համաշխարհային բանկի պատվիրակությունը հաստատում է, որ հանձնաժողովը ջանադիր աշխատանք է կատարել և ձեռք են բերվել նշանակալի չափելի արդյունքներ գույքի և եկամուտների հայտարարագրման համակողմանի ուսումնասիրություն կատարելու , կարողությունների զարգացման առումով: Համաշխարհային բանկի պետական կառավարման ավագ մասնագետ  Դավիթ Մելիքյանը հայտնեց, որ հանձնաժողովը ներկայումս վերակազմավորման կարևոր փուլում է, և ՀԲ շարունակելու է  իր օժանդակությունը: 

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոչ միայն ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, այլև հայտարարագրման իմաստով ներդրվել է նոր հասկացություն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք:  Հանձնաժողովը հակակոռուպցիոն պայքարի ոլորտում ունենալու է ավելի լայն գործիքակազմ, քան գործող էթիկայի հանձնաժողովը: Ելք խմբակցությունից ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը համարում է, որ հանրային ծառայության մասին օրենքը որոշակի առաջընթաց պետք է ապահովի: Նրա խոսքով՝արդեն միտումը դրական է , որ այս օրենքը ընդունվել է. և պետք է փոխվի կոռուպցիայի ընկալման մակարդակը Հայաստանում,որ կոռուպցիան նվազի և դրա ընկալման գործակիցը նվազի: Արտակ Զեյնալյանը հայտնեց նաև, որ այս օրենքում Քաղաքացիական հասարակության առաջարկությունների մի մասն էլ ընդունվել է: Օրենքն, ըստ Զեյնալյանի պետք է աշխատի՝ գնահատականներ տալու , թերությունները բացահայտելու համար:  Արտակ Զեյնալյանի խոսքով՝այն  առաջադիմական է, և ավելի շատ կարելի է ասել, ոչ թե իրենք  կողմ չքվեարկեցին, այլ քաղաքական մեծամասնությունը դեմ չքվեարկեց այդ օրենքին: Ելք-ի առաջարկությունների մի մասն ընդունվել է, եվ կողմ են քվեարկել:
 Այս պահին Հանձնաժողովը՝2017-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրերում արտացոլված տվյալների ստուգման արդյունքներով վերհանված մոտ 170 անհամապատասխանության դեպքեր է ուսումնասիրում: Ապագայում, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողովը եզրահանգի, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի ավելացումը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ եկամտի աղբյուրը օրինական կամ արժանահավատ չէ, համագործակցելու է գլխավոր դատախազության հետ: