Array ( [mr_id] => 72873 [mr_node] => 67915 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Առողջապահության, բնապահպանության և տրանսպորտի նախարարների աշխատանքային առաջին օրը
Առողջապահության նախարարն անցկացրել է 20 հանդիպում: Բնապահպանության նախարարը պարզաբանել է բիզնես ունենալու լուրերը:

Ու այսպես` 15 րոպեն մեկ. առողջապահության նախարարը հայտնվում է դռների արանքում, ասում` հաջորդը: Մինչև հարցազրույցին հերթ հասավ` Արսեն Թորոսյանը գլուխն արդեն բռնել էր: 

Չորս ժամում իրար հաջորդած 20 հանդիպումները` քիչ չէին, մի բան էլ չի ճաշել: Հարցազրույցն ընդմիջման հաշվին է: 
Առողջապահության նախարարի երկրորդ աշխատանքային օրն է. կիրակի էլ էր այստեղ մինչև կեսգիշեր: Գործը սկսել է Նախկին նախարար Ալթունյանի հետ: Միասին նստել են, պայմանավորվել` միշտ կապի մեջ լինել: 

Արսեն Թորոսյանը բժիշկ է: ՄԻԲՍ բժշկական կենտրոնն է ղեկավարել: Հանրային առողջության մասնագետը Լևոն Ալթունյանի շատ ծրագրերի կողմնակից է` հատկապես պատվաստումներին: 

Արսեն Թորոսյանը պաշտոնավարումը սկսեց քննադատություններով, ու հատկապես պատվաստումների թեմայով: Սոցցանցերում տարածվում են նրա գրառումների սքրինշոթերը: Բայց նախարարը չի էլ պատրաստվում դուրս գալ սոցցանցից. դրանով անցյալը չի ջնջի, ոչ էլ ասվածը հետ կբերի: 

Այսպես էլ սկսել է աշխատել` լայֆ մտնելով, իր կտրուկ խոսքերը մեկնաբանելով, քննադատվելով, ներողություն խնդրելով: Նոր սենյակից Արսեն Թորոսյանը դեռ լայֆ չի մտել: Գուցե օրվա վերջում,երբ նորություն կունենա: Իսկ ասելիք կա: Հենց այս պահին զանգ ստացավ. հանձնարարել էր ուսումնասիրել, ասել` դեղատոմսերի համակարգի ներդրումը կարո՞ղ են մեկ տարով հետաձգել:

Հակածխախոտային պայքարը ուժի մեջ է: Այդ նախագծում էլ գուցե փոփոխություն արվի, նոր տարվի խորհրդարան, բայց Արսեն Թորոսյանին ճանաչողները գիտեն` ինքը ծխախոտի թշնամին է, ծխախոտը` իր: Աշխատասենյակում մոխրաման չկա ու չի էլ լինի, տանը` նույնպես:

Կադրերի մասին խոսելիս, կրկնում է փաշինյանական ֆրազը` վենդետաներ չեն լինի, բայց նոր իրողությունը նաև նոր մարդիկ է պահանջում:

Այսքան հանդիպումների արանքում բնապահպանության նոր նախարարն էլ առաջին օրով ընդմիջման չգնաց: Չնայած սա մի քիչ այլ իրողություն է: Էրիկ Գրիգորյանը կուտի, երբ կինը կհիշեցնի:

Ուտել դեռ կհասցնի: Իսկ հիմա ախորժակը փակվել է` գուցե նաև քննադատություններից: Էրիկ Գրիգորյանը նոր դեմք չէ. աշխատել է Կարեն Կարապետյանի հետ, Արծվիկ Մինասյանի տեղակալն էր: Նաև դա է պատճառը, որ մինչև հիմա ձեռքը չի գնում իր անունով նախարարական ցուցանակ փակցնի:

Էրիկ Գրիգորյանն իրեն ուղղված քննադատությունները աբսուրդ է անվանում: Նախ, գրում են, որ նրան են պատկանում երևանյան հեծանվային բոլոր փարքինգները:

Հեծանվային փարքինգ` ոչ, իսկ ահա բիզնես` այո: 

Հեծանիվ քշող իր ընտանքից նախարարը հետ մնալ չի պատրաստվում: Հրապարակավ խոստանում է հնարավորության դեպքում հեծանիվով ներկայանալ գործի:

Որպեսզի բոլոր քնանդատություններին հատ-հատ չպատասխանի, Էրիկ Գրիգորյանը Հազարան Բլբուլից մեջբերում արեց. ու թեման փակեց:

Առաջին օրվա համար այսքանը բավական է: Ուր որ է, ճաշն էլ տեղ կհասնի: Հարցազրույցի է սպասում ընդմիջման չգնացած ևս մեկ նախարար:

Տրանսպորտի նոր` ծառուկյանական նախարարը հիմնականում լսում է, ու գրեթե չի խոսում: Միայն մանրամասն հարցեր է տալիս: Նախկին գործն է զգացնել տալիս` Աշոտ Հակոբյանը քննիչ էր` Հատուկ քննչականում: 

Նախարարն առաջին տեղակալի հետ ոլորտի հիմնական ուղղություններով է անցնում: Դեռ աշխատակազմին էլ մանրամասն չի ծանոթացել: Գործող կադրերին փոխելու մտադրություն չունի: 

Աշոտ Հակոբյանը լայֆեր առայժմ չի մտել: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարն առանց կապի է` համակարգիչը չի միացրել, որովհետև կարգավորումներն արված չեն: Եթե նույնիսկ միացրած լիներ` լայֆ չէր մտնելու: Իր ոճը չէ: