Array ( [mr_id] => 72874 [mr_node] => 67916 [mr_media] => 59649 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59649 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59649.jpg [media_name] => arm144428935632.JPG [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Սփյուռքի, մշակույթի և սպորտի նախարարների առաջին աշխատանքային օրը
Սփյուռքի նախարարը խոսել է երկպալատ խորհրդարան ձեվավորելու մասին: Նախարար Վահրադյանի առաջնահերթ խնդիրը սպորտը մասսայականացնելն է: Մշակույթի նախարարը պաշտոնավարումը սկսել է սպիտակ հագուստով:

Ամենաերիտասարդը նախարարներից: Մխիթար Հայրապետյանն է: Լրագրողներին ֆեյսբուքով է ժամադրել: Առավոտյան 8.30՝ Սփյուռքի նախարարության շենքի դիմաց: Աշխատանքային առաջին օրը սենյակից սենյակ է անցնում, աշխատակիցների հետ ծանոթությունը ձեռքսեղմումով է սկսում՝ լրագրողների ներկայությամբ: 

Նախկին նախարարից մնացած իր աշխատասենյակին է ծանոթանում: Հրանուշ Հակոբյանը նրան մի ամբողջ գրապահարան է նվեր թողել, լրագրողները նաև կոտրած սեղանն են մատնացույց անում: 

Նախարարության վարած քաղաքականության հետ համաձայն չէ: Նորն են մշակելու: Մխիթար Հայրապետյանը Ելքի նախընտրական ծրագրից է մեջբերում, մասնավորապես՝ երկպալատ խորհրդարանի ձևավորման մասին: 

Երկու հարկ, բոլոր հայտնի ու գաղտնի սենյակներով անցնելուց հետո նախարարը ճանապարհում է լրագրողներին և սկսում փակ խորհրդակցություն աշխատակիցների հետ: 

Սովորության համաձայն, Սպորտի նորանշանակ նախարարին ոտքերն առավոտյան նախկին աշխատասենյակ են բերել: Վարչության պետը հիմա նախարար է, աշխատասենյակն էլ մեկ հարկ վերև: Աշխատանքային օրը սովորականից վաղ է սկսել: 

Նշանակումը շաբաթ երեկոյան եղավ: Նոր նախարարի անունով ցուցանակ դեռ չեն հասցրել փակցնել: 

Եթե տրամադրած ես աշխատելու, սենյակի չափն ու ձևը հոգ չէ: Բայց չի թաքցնում, Հրաչյա Ռոստոմյանից մնացած աշխատասենյակը հարմար է աշխատելու համար: Լևոն Վահրադյանը նախարարությունում մասսայական սպորտի և ֆիզդաստիարակության քաղաքականության պատասխանատուն է եղել: Հիմա էլ որպես նախարար է այդ գիծն առաջ տանելու: 

Իր աշխատաոճը նախորդից տարբեր կլինի: Ինչպես և ինչով, կպատասխանի 100 օրից: 

Ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման մեծ փորձ չունի, բայց անհրաժեշտության դեպքում դա էլ կանի: 

Մշակույթի նորանշանակ նախարարն ամենաքննարկվածն է ու ամենաանծանոթը հանրությանը: Աշխատանքային առաջին օրը սպիտակով է սկսում: Նախարարության շենք նոր չի ոտք դնում: 

Այսքանը: Մնացածի մասին` ավելի ուշ, երբ ամբողջությամբ մտնի աշխատանքի մեջ: