Array ( [mr_id] => 72876 [mr_node] => 67921 [mr_media] => 64317 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64317 [media_album] => 10 [media_path] => media/2017/01/64317.jpg [media_name] => nairi karavarutyan nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-26 15:59:26 )
Facebook Instagram Youtube
Սոցիալ-տնտեսական ոլորտի նախարարների առաջին աշխատանքային օրը
Նախարարները ներկայացրել են ոլորտային հիմնախնդիրները:

Մանե Թանդիլյանը մի քանի ժամ է, ինչ ստանձնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Հանդիպել է նախկին նախարարի հետ, քննարկել՝ առաջիկա խնդիրները: Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը` 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար: Նորանշանակ նախարարը հայտնեց՝ այնպես պետք է անել, որ պետությունը վնաս չկրի: Հնարավորություններ պետք է ստեղծել կենսաթոշակն ու աշխատավարձը բարձրացնելու համար: Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս խնդրի լուծման տարբերակն էլ կա: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսքով՝ թվայնացումը ևս կարևորագույն հարց է: Ըստ նրա՝ ոլորտի խնդիրները պետք է լուծվեն էլեկտրոնային տարբերակով: Նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը չէր էլ պատկերացնի, որ օրերից մի օր էլ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար կդառնա: Ոլորտի խնդիրներին լավ չի ծանոթացել: Ասում է՝ ժամանակ է պետք և համբերություն:

Ծանոթ է և ՀԷԿ-երի, և ընդերքի օգտագործման ոլորտի բնապահպանական խնդիրներին: Նախարարը խոստանում է՝ կարգավորել ընդերքօգտագործման դաշտը: Հայտնի կդառնան, թե ովքեր են դրանց իրական սեփականատերերը, ուր է գնում դրանց շահույթը:

Կադրային ջարդ չի լինելու: Պրոֆեսիոնալները միշտ էլ պետք են լինելու ոլորտի զարգացման համար: Առաջին աշխատանքային օրն ուղիղ եթերում սկսել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Նա հայտնել է, որ մարզպետներին կնշանակի կառավարության ղեկավարը: Փոխվարչապետը հայտնեց՝ վերջին մեկ շաբաթում կան քաղաքացիներ, որոնք շարժման անունից՝ գյուղապետերի հրաժարական են պահանջում, բայց շարժման օրակարգում այդպիսի քայլեր չկան: