Array ( [mr_id] => 72872 [mr_node] => 67922 [mr_media] => 70287 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70287 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70287.jpg [media_name] => hrazdan elcanc boxoq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-15 11:03:44 )
Facebook Instagram Youtube
Օրվա բողոքները մեկտեղված. Ցույցեր՝ Հրազդանում և Երևանում
ՀԷՑ-ի աշխատակիցները պահանջում են բարձրացնել նվազեցված աշխատավարձը: Ցուցարարները պահանջել են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Հարվածի տակ է նաև մանկապարտեզի տնօրենը:

Երևանյան աղմուկը սկսվեց Շենգավիթից: 127 մանկապարտեզի ավագ խմբի ծնողները բողոքում են տնօրենի դեմ: Նրանք պնդում են, որ տնօրենը թույլ չի տալիս, որ իրենք հրավիրեն իրենց լուսանկարչին, որն ավելի ցածր գնով կնկարահանի երեխաների ավարտական միջոցառումն ու վինետկա կտրամադրի: Դրա փոխարեն տնօրենն առաջարկել է իր լուսանկարչին: Գայանե Սարոյանը սա զրպարտություն որակեց: Ծնողների և տնօրենի միջև բանավեճի առաջին ռաունդն ավարտվեց համաձայնությամբ` բոլոր հարցերը կքննարկեն` երբ ժողով անեն: 

Երևանի կենտրոնում նույնպես օրը սկսվեց վանկարկումներով, երթով ու հրաժարականի պահանջով: Բողոքը Երևանի քաղաքապետարանի առաջ էր` Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները փակեցին Արգիշտի փողոցը, դադարեցրին այդ հատվածի երթևեկությունն ու ավելի ուշ հեռացան: 

Եվ դժգոհության ալիք` հայ էլեկտրական ցանցեր ընկերության Հրազդանի մասնաճյուղում: Առավտից աշխատակիցները հավաքեցին ու գործադուլ հայտարարեցին` գլխավոր պահանջը` աշխատավարձի բարձրացումն էր և պարգևավճարի չափը: 

Մինչև կեսօր հէցի աշխատակիցները դժգոհեցին, ընկերության ղեկավարությունը ժամանեց` լսեց, գրի առավ բոլորի մտահոգություններն ու պահանջներն ու խոստացավ` քննարկել ու ողջամիտ ժամկետում պատասխանել աշխատակիցներին: 

Գործադուլի մասնակիցներն իրենց բողոքն ուղղում են ՀԷՑ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենի դեմ: Նրա ղեկավարման ընթացքում են առաջացել դժգոհությունները: Տնօրենը մտահոգությունների մի մասը հերքեց, բայց հաստատեց` խնդիր կա, կքննարկեն, կլուծեն: Աշխատանքը մասնաճյուղում վերականգնվեց, վերջնական լուծումը օրեր անց է, հանդիպումը` նույն տեղում, նույն կազմով: