Array ( [mr_id] => 72877 [mr_node] => 67923 [mr_media] => 70288 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70288 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70288.jpg [media_name] => Manu LTP Vigen copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-15 11:34:32 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Ղարաբաղյան հակամարտության կողմ. Եռակողմ հեռակա բանավեճ՝ 1-ին, 2-րդ նախագահ և նախկին նախարար
Քննարկվում է «ղարաբաղյան հակամարտության կողմ» տերմինը:

Առաջին նախագահն ու պաշտպանության նախկին նախարարը հեռակա բանավիճում են: Վիգեն Սարգսյանը մի քանի օր առաջ ասել էր, որ Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ վտանգավոր դիրքորոշումներ է հայտնել: 
«Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, մինչդեռ, միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկերը, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ»,- գրել է Վիգեն Սարգսյանը: 

Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան` հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանակցային մանրամասները չիմանալու համար մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է անտեղյակ Ղարաբաղյան կարգավորման բովանդակությանը: Քանի որ Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը հակամարտության կողմի կարգավիճակ ստացել են 94թ-ին Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:

«Վիգեն Սարգսյանի արտահայտած միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՜ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից», - Լեւոն Տեր-Պետրոսյանն է գրել:

Առաջին նախագահն իր գրառման մեջ առաջարկում է հիշել, որ հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի` Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր: Վիգեն Սարգսյանն ի պատասխան ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում վաղուց են հայտնի: Ու հենց դրանք էին Տեր-Պետրոսյանի հրաժարականի ու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի տապալման ակնհայտ պատճառները: 

«Հայաստանի` «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաև հակամարտությունը ներկայացնել, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Դա անելու համար մշտապես խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Հակամարտությունը Ադրբեջանի և Ղարաբաղի միջև է: Հայաստանը հանդիսանում է բանակցություններում կողմ և ԼՂ բնակչության անվտանգության երաշխավոր: Հայաստանը միշտ շեշտադրել է, որ Արցախյան խնդիրը ժողովրդի ինքնորոշման պայքար է, և, վստահ եմ, շարունակելու է հանդես գալ այդ դիրքից», -նշել է Վիգեն Սարգսյանը:

Առաջին նախագահի հայտարարության վերջում անդրադարձ կա նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Բանակցային գործընթացից Արցախի դուրս մնալն ու Ռոբերտ Քոչարյանի նախագահության համընկնելը Լեւոն Տեր-Պետրոսյանը պատահական չի համարում: Ի պատասխան, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նույնպես տարածել է հայտարարություն:

«Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և Այազ Մութալիբովի, և Աբուլֆազ Էլչիբեյի, և Հեյդար Ալիևի հետ: Ավելին. միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում): Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է երկրորդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել», -արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: 

Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է առաջին նախագահի հայտարարությանը, թե Ղարաբաղը բանակցային սեղանից հեռացել է իր հանցավոր անզգուշության պատճառով: Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին իր ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: