Array ( [mr_id] => 72879 [mr_node] => 67925 [mr_media] => 70290 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70290 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70290.jpg [media_name] => EATM LED copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-15 12:51:59 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ՀՀ-ՌԴ հարաբերությունները կզարգանան նույն տեմպով
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԵԱՏՄ միասնական շուկայում եղած վարչական խնդիրները, անցումը նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմներին, բիզնեսի խոչընդոտները և արդյունքներ ստանալու ակնկալիքները:

Նախատեսվածից գրեթե մեկ ժամ ուշ Սոչիի Ռեդիսոն բլու հյուրանոցում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան հանդիպումը: Ուշացման պատճառն այն էր, որ մինչեւ այդ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ: Հանդիպման սրահ առաջինը ներս մտավ Վլադիմիր Պուտինը, այնուհետեւ եկավ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ճգնաժամից եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո երկու երկրների լիդերների առաջին հանդիպումն է: Հենց այդ պատճառով, այն առաջին հերթին միմյանց հետ ծանոթանալու նպատակ ուներ: Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան նույն կերպ, ինչպես մինչև հիմա:

Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանում մերձավոր գործընկերոջ և դաշնակցի: Նա հատուկ հայտարարեց, որ խոսքը վերաբերում է և՛ տնտեսական համագործակցությանը, և՛ անվտանգության հարցերին:

Վարչապետ նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի մեծ էներգիա` նոր իմպուլս հաղորդելու Ռուսաստանի հետ հարաբերություններին և; քաղաքական, և; տնտեսական ոլորտներում:

Lրագրողների ներկայությամբ այս հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ամբողջ ընթացքում Պաշտոնական Մոսկվայի հավասարակշռված հայտարարություններին: Իմ քայլը նախաձեռնության հենց սկզբից Ռուսական կողմը հանդես եկավ չեզոք դիրքորոշմամբ:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին` Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան այցելող ռուս զբոսաշջիկների մասին: Վարչապետը շնորհավորեց Ռուսաստանի նախագահին Հաղթանակի տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանում հետևել են այդ առիթով կազմակերպված ռազմական շքերթին և հիացել ռուսական ռազմաարդյունաբերության ձեռքբերումներով: Այնուհետեւ երկկողմ հանդիպումը շարունակվել է փակ դռների հետեւում:

Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգայի նախագահ Տիգրան Սարգսյանի , Մոլդովայի, Բելոռուսի և Ղրղզստանի նախագահների հետ:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը սկսվեց ընդհանուր լուսանկարահանման արարողությամբ: Սա այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես հյուր` Մոլդովայի նախագահը:

Նեղ կազմով, այսինքն միայն անդամ երկրների ղեկավարների մասնակցությամ նիստը բացեց Վլադիմիր Պուտինը, ԵԱՏՄ առաջնորդների ներկայությամբ շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առիթով:

Այս հանդիպումից անմիջապես հետո ԵԱՏՄ երկրների առաջնորդները նիստը շարունակեցին փակ դռների հետեւում: Օրակարգում մեդիայի համար հաջորդ բաց միջոցառումն ընդլայնված կազմով հանդիպումն էր: Որտեղ Առաջին անգամ հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: գլխավոր ուղերձն այն էր, որ Հայաստանը մտադիր է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԵԱՏՄ միասնական շուկայում եղած վարչական խնդիրները, անցումը նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմներին, բիզնեսի խոչընդոտները և արդյունքներ ստանալու ակնկալիքները:

Գագաթնաժողովը եզրափակվեց քննարկվող փաստաթղթերի ստորագրմամբ, որից հետո Վլադիմիր Պուտինը իր գործընկերներին հրավիրեց ոչ պաշտոնական ճաշի: