Array ( [mr_id] => 72884 [mr_node] => 67926 [mr_media] => 70281 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70281 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70281.jpg [media_name] => avetiks ktavneri rekord_00301.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-14 16:38:43 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Armenia Art Fair-ը ներկայացնում է ժամանակակից արվեստի գործեր
Ժամանակակից արվեստի ցուցահանդեսի նպատակը Հայաստանում կենտրոնացված արվեստի շուկա ստեղծելն է:

Խորհրդավոր ընթրիքն է առանց դեմքերի: Լույսի տակ անհանգիստ շարժումով ձեռքեր են: Գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի աշխատանքում միայն թույլ ընդգծված է սեղանի կենտրոնում նստածը:

Գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի խոսքով, 21-րդ դարում պետք է ստեղծել աշխատանքներ, որոնք կարող են պատմել նույն թեման, սակայն այլ ռակուրսից: 2015-ին գեղանկարը ստեղծելուց հետո Արթուր Հովհաննիսյանը այն ցուցադրեց Իտալիայում, լսեց քննադատների կարծիքը, արժանացավ մրցանակի: Հիմա մասնակցում է Արմենիա Արթ ֆեյրին: կտավում օգտագործել է նաև սիմվոլներ:

3 օր, հայ և արտասահմանցի արվեստագետները ցուցադրեցին ու վաճառեցին իրենց աշխատանքները: Արմենիա Արթ ֆեյրն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում և միավորեց 20 արվեստագետի:

Ժամանակակից արվեստի ցուցահանդեսի նպատակը Հայաստանում կենտրոնացված արվեստի շուկա ստեղծելն է: Ձեռք բերված գործնական հարաբերություններն էլ մասնակից արվեստագետներին հնարավորություն կտան ճանաչում ձեռք բերել արտասահմանում:

Ժամանակակից արվեստի ցուցահանդեսն ավարտված է: Արմենիա Արթ Ֆեյր կանցկացվի նաև եկող տարի՝ ավելի մեծ տարածքում: