Array ( [mr_id] => 72893 [mr_node] => 67935 [mr_media] => 70297 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70297 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70297.jpeg [media_name] => 1526301051-8541.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-15 15:22:15 )
Facebook Instagram Youtube
Պաղեստինում սպասվում են նոր, ավելի խոշոր բախումներ
Պաղեստինում բախումների զոհերի թիվը հասել է 6 տասնյակի: Կան հազարավոր վիրավորներ:

Պաղեստինում հաշվում են զոհերին: Մեկ օրում սպանվեց 59 մարդ, այդ թվում 8-ամսական երեխա: Երկուսուկես հազար վիրավորներից մի քանի հարյուրը հրազենային ծանր վնասվածքներ ունեն: Պաղեստինում հայտարարվել է եռօրյա սուգ համագային գործադուլ:

Արյունահեղությունը տեղի էր ունենում հենց այն պահին, երբ Դոնալդ Թրամփի դուստրը բացում էր Ամերիկայի դեսպանատունը Երուսաղեմում: Քաղաքի կարգավիճակի հարցը ճգնաժամը կանխատեսելի էր դարձրել, իրավիճակը պայթյունավտանգ է, բողոքի ալիքը ՄԱԿ-ը որակել է խաղաղ, կոչ արել քննել իսրայելցի ուժայինների գործողությունները և ճգնաժամը քննարկելու համար գումարել անվտանգության խորհրդի նիստ:

Պաղեստինում համազգային գործադուլ է, բախումները վերսկսվել են ու ընդգրկել ինքնավարության ամբողջ տարածքը: Իսրայելի վարչապետը ուժայինների հետ արտակարգ խորհրդակցություն է անցկացրել: Զանգվածային ծեծուջարդը համընկել է Իսրայելի անկախության օրվա հետ: Այսօր հրեական պետության 70-րդ տարեդարձն է, պաղեստինցիներն այն անվանում են՝ Աղետի օր: Բախումներ ամեն տարի են լինում, այս անգամ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ դուրս են եկել փողոց ազգային ազատագրական պայքարի: