Array ( [mr_id] => 72920 [mr_node] => 67942 [mr_media] => 70301 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70301 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70301.jpg [media_name] => 660_6b6a1fad14557613ede3437e7c3f9342.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-15 16:04:57 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Ղրիմ կամրջի հանդիսավոր գործարկմանը մասնակցել է ՌԴ նախագահը
Ռուսական հաղթական կամարը կշահագործվի առնվազն 100 տարի:

Ղրիմի կամրջի շինարարության ամբողջ ընթացքում նրա կանաչ աչքերից ոչինչ չի վրիպել: Սոցցանցերի աստղն ու կամրջի շեկ թալիսմանը` Մոստիկ կատուն, հատուկ իր համար պատրաստված շինարարական սաղավարտով առաջինն է ստուգել կամրջի յուրաքնչյորւր կլիոմետրը: Նախագահի այցի համար ամեն բան պատրաստ է: 

Եվրոպայի խոշորագույն կամուրջը, Ռուսաստանի նորագույն պատմության մեջ ամենամեծամասշտաբ ու ամենաթանկ շինարարությունն է, այն արժեցել է 227 միլիարդ ռուբլի, ավելի քան 3 միլիարդ դոլար: Շինարարությունը ռեկորդային ժամկետում` նախատեսվածից կես տարի շուտ ավարտելու համար 10 հազար շինարար, 27 ամիս նոն ստոպ աշխատել է օրը` 24 ժամ` 3 հերթափոխով: 

27 ամսում իրացվել է 12 միլիոն տոննա շինանյութ, տեղադրվել են 105 մետր խորությամբ ստորջրյա հենասյուներ, 35 մետր բարձրությամբ ամրասյուներ` կամարների համար, որոնց ընդհանուր կշիռը 10 հազար տոննա է: 19 կիլոմետրանոց մեգանախագիծը ստացել է Ռուսական հաղթական կամար անվանումը, այն բաղկացած է 2 կամուրջներից. մեկը մեքենաների, մյուսը գնացքների համար: Մարդատար ու բեռնատար մեքենաների սպասարկման համար կա երթևեկության 4 գիծ, որոնցով կարող է անցնել օրը 40 հազար մեքենա: Կամրջի վրա մաքսիմալ արագությունը 90 կմ/ժամ է, կանգառն արգելվում է: Այս հատվածին զուգահեռ կառուցվել է մեկ այլ կամուրջ` երկաթուղային, որով կանցնի 94 գնացք` 1 օրում, կտեղափոխվի տարեկան` 19 միլիոն ուղևոր, 13 միլոն տոննա բեռ: 

19 կմ-անոց հսկան սկսվում է Թամանյան թերակղզուց, անցնում Տուզլա կղզու վրայով ու միացնում է Կերչի նեղուցի` Կուբանի ու Ղրիմի ափերը: առաջին հենակի տեղադրումից մինչև կամրջի վրայով առաջին մեքենայի տեղաշարժն անցել է մոտ 2.5 տարի: Կամուրջը գործարկելու հանդիսավոր արարողությունն այսօր է, նախագահի մասնակցությամբ: Շինարարները երաշխավորում են անխափան շահագործում` առնվազն 100 տարի: