Array ( [mr_id] => 72921 [mr_node] => 67946 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
ԱԺ պետաիրավական հանձնաժողովը քննարկեց քառօրյայի օրինագծերը
Արտահերթ ընտրությունների մասին հարցին պատասխանելիս` Գևորգ Կոստանյանը նշել է, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չի տեսնում:

Պետաիրավական հաձնաժողովի կազմում լինելը խերով է: Որպես կանոն, այստեղից են դուրս գալիս Ադարադատության նախարարները: Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, հիմա` Արտակ Զեյնալյան: Այս նիստին նորանշանակ նախարարը չի ներկայացել, տեղակալին է ուղարկել: Օրակարգը չի փոխվել` բոլոր օրինագծերի հեղինակը նախկին կառավարությունն է: Նոր նախարարից ճշտել են` առարկությւոն չունի

Համաձայնեցված է ՄԻՊ սահմանադրական օրինագիծը: Դրա հոդվածներից մեկը սահմանում է` ՄԻՊ-ը կառավարության նիստերին կարող է մասնակցել միայն վարչապետի հրավերով: Որոշ պատգամավորներ վերապահում ունեն` ինչու են Պաշտպանի առջև դռները կիսաբաց:

Փոփոխությունը կհակասի կառավարության կառուցվածք օրենքին, որտեղ ֆիքսված է` նիստին միայն կառավարության անդամներն են մասնակցում: Այդ օրենքն ընդունվել էր, երբ որոշվել էր նիստերը դռնփակ անել: ՀԻմա կլինեն բաց, ուրեմն ինչու օմբուդսմանը չմասնակցի:

Ի վերջո, որոշում են փաթեթը քառօրյա ուղարկել առանց այս հոդվածի: Դրան կանդրադառնան, երբ քաղաքականությունը վերջնականապես հստակեցնեն: Իսկ հիմա լսում են Գլխավոր դատախազին: 

Արթուր Դավթյանը տպավորիչ թվերով հաղորդում է բերել` օրինակ, 130 տոկոս ավելացած կաշառակերության վիճակագրությամբ, բայց ԵԼՔ-ի պատգամավորները կենտրոնացան վերջին զարգացումների վրա: Էդմոն Մարուքյանը ճշտում է, թե ինչ հիմքով էին ձերբակալվել Իմ քայլը շարժման ղեկավարները, և ում հրահանգով ազատ արձակվել:

Դրանից հետո էդմոն Մարուքյանը միջանցքում հայտարարեց` այն պաշտոնյաները, որոնք չեն համապատասխանում նոր իրողությանը, պետք է հրաժարական տան: 

Հանրապետականներն էլ բարձրացնում են պատգամավորների տները շրջափակելու, հեռախոսազանգերի, անձնական կյանքին միջամտելու դեպքերն ու հիշեցնում` դա պետք է քննարկման առարկա դառնա: 

Շարժական տեսախցիկներով ճանապարհատրոնսպորտային խախտումներ ֆիքսելը կարգելվի: Նախագիծը մշակել ու շրջանառության մեջ է դրել Հանրապետականը: Գևորգ Կոստանյանը առաջարկի ամսաթիվը հատուկ է շեշտում` մարտի 3-ին են արել: Այդպիսով ընդգծում է` իրենց որոշումը քաղաքական իրադարձությունների հետ կապ չունի: 

Արտահերթ ընտրությունների մասին հարցին պատասխանելիս` Պետաիրավականի ղեկավարը նշում է` այս փուլում դրա անհրաժեշտությունը չի տեսնում: