Array ( [mr_id] => 72917 [mr_node] => 67951 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը ներկայացրել է նախարարությունների առաջնահերթությունները
Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ փոխվարչապետներին և նախարարներին:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյան և Մհեր Գրիգորյան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմին ներկայացրեց փոխվարչապետներին ու հայտնեց՝ կարևոր աշխատանքներ կան անելու և պետք է արդարացվեն՝ Հայաստանի քաղաքացիների հույսերը:

Գործադիրն, ըստ կառավարության ղեկավարի, չպետք է գնա պոպուլիստական ճանապարհով, բոլոր գործողություններն իրականացնելիս պետք է ունենա քաղաքացիների մանդատը: 

Առաջին Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնեց՝ հաստատուն ու վճռական քայլերով գնալու են առաջ: 

Արտաքին գործերի նախարարությունում Զոհրաբ Մնացականյանը նոր մարդ չէ: Նախարարության աշխատակիցները նրա հետ աշխատում են ավելի քան յոթ տարի: Նորանշանակ նախարարը արդեն նախկին վերադասի հետ անցած ճանապարհի արդյունքն է գնահատում՝ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ՝դիվանագիտական կորպուսը բարձրացրել է մասնագիտական կարողություններն ու ներուժը:

Դիվանագիտական կորպուսն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կայացած համակարգերից մեկն է: Վարչապետի խոսքով՝դիվանագիտական կորպուսը պետք է զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից:

Մի նախարարությունից մյուս նախարարություն: Ֆինանսների նախարարության աշխատակազմի համար նոր մարդ չէ նաեվ Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարությունից հեռացող Վարդան Արամյանն ու առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը Նիկոլ Փաշինյանին զարմացրել են: 

Նիկոլ Փաշինյանը կարևորում է տարածքային համաչափ զարգացումը: Ներկայացնելով նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին՝ Նիկոլ Փաշինյանը նոր ներդրումների ակնկալիք ունի: Նա նկատեց, որ երկրում չմշակվող հողերի հսկայական ծավալ կա, դրանց մեծ մասը անջրդի է: Պետք է կարողանալ ոռոգման ջուրը դարձնել այնքան հասանելի, որքան էլեկտրականությունը: 

Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ Մանե Թանդիլյանը սկսում է նոր, ավելի պարտավորեցնող ու սպասումներով լեցուն փուլ: Նորանշանակ նախարարի խոսքով՝ պաշտոնն իր համար նախ և առաջ պատասխանատվություն է:

Բնապահպանության նախարարությունում Արծվիկ Մինասյանը իր գործի շարունակությունը հանձնեց տեղակալ Գրիգորյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ գնաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Արդեն պաշտոնաթող նախարար Սուրեն Կարայանը նրանց էր սպասում: Նիկիոլ Փաշինայնը հայտնեց՝ մայիսի 8-ից հետո Հայաստանի տնտեսությունը բացասական ազդակներ չի ստացել:

ԱԻՆ նախարարությունում Սպորտի և երիտասարդության նախկին նախարարը պետք է աշխատի: Նրա աշխատանքին էլ Նիկոլ Փաշինայնը ծանոթ է: Հայաստանը սեյսմավտանգ գոտում է, ըստ վարչապետի, ԱԻՆ -ը իր ամբողջ կազմով պետք է կարողանա իր առջև դրված խնդիրները ժամանակին իրականացնել:

Արևային էներգետիկա, ատոմակայանի վերազինում, Իրան - Հայաստան էլեկտրագծի կառուցում: 1 ու կես տարի աշխատելուց հետո՝ կարեվոր խոշոր ծրագրերի իրականացման գործը Աշոտ Մանուկյանը հանձնում է Արթուր Գրիգորյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ներուժ է տեսնում գյուղատնտեսության ոլորտում: Այն, ըստ կառավարութայն ղեկավարի, բարենպաստ պայմաններում կարող է տալ ցանկալի արդյունքներ: Իգնատի Առաքելյանին կփոխարինի Արթուր Խաչատրյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Արդարադատության, Առողջապահության, Կրթության և գիտության, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության, Սփյուռքի նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին: