Array ( [mr_id] => 72919 [mr_node] => 67953 [mr_media] => 70307 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70307 [media_album] => 1 [media_path] => media/2018/05/70307.jpg [media_name] => Manu orva [email protected] copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-16 10:42:52 )
Facebook Instagram Youtube
« Վերադառնալ
Երևան ... °C
Գյումրի ... °C
Աբովյան ... °C

Warning: file_get_contents(): SSL operation failed with code 1. OpenSSL Error messages: error:14090086:SSL routines:SSL3_GET_SERVER_CERTIFICATE:certificate verify failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(): Failed to enable crypto in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: file_get_contents(https://www.cba.am/am/SitePages/Default.aspx): failed to open stream: operation failed in /home/armenia/public_html/inc/libgrab.php on line 97

Warning: Invalid argument supplied for foreach() in /home/armenia/public_html/views/newsBreadCrumb.php on line 96
Բողոքի ակցիաներ են եղել Հայաստանի մարզերում և Երևանում
Երևանի քաղաքապետի հրաժարականի, վնասի փոխհատուցման պահանջներ:

Քաղաքապետարանի դիմաց ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ցուցարարների մեջ եղել են գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները: 

Ցուցարարները քաղաքապետարանի մոտից ավտոերթով շարժվել են երեւանի համայնքներով, երթն ավարտվել է Աջափնյակ համայնքում: Քաղաքի մյուս ծայրում էլ բողոքում էին 28-րդ երթուղային ցանցի վարորդները: 

Վարորդները ղեկը թողեցին ու մեքենան կանգնեցրին, երբ պարզվեց, պետք է վճարեն նաեւ ապրիլյան բողոքի ակցիաների ժամանակ չաշխատած օրերի համար: 14 օր չեն աշխատել, բայց գծատերը փողը պահանջում է: 

Չվճարել չաշխատած օրերի, մեքենայի նորոգման համար ու նաեւ, երբ վարորդները վատառողջ են` սրանք են` համար 28 երթուղայինի վարորդների պահանջները: Ահա եւ գծի տերը: Հենց նոր է եկել վերևներից, ինչպես ինքն է ասում, Երեւան տրանսում համաձայնել են` չաշխատածի համար` թող չվճարեն: 

Վարորդները, սակայն չեն հավատում: Նման խոստումներ էլի են լսել, պահանջում են գրավոր ձեւակերպել բոլոր պայմանավորվածությունները: Գծատերն էլ սպառնում է , երթուղային տաքսիները գծից կհանի, ավտոբուսներ կբերի: 

Բողոքի ցույցեր եղան նաև երեւանից դուրս: Սուրենավանցիներն են: Նախ` փակել էին գյուղի ճանապարհը: Պահանջում էին փոխհատուցում: 

Մեկ օր առաջ Սուրենավանում կարկուտ է տեղացել: Կարկտակայանը չի աշխատել, լիցքավորման բալոններ չեն եղել: Համայնքի ղեկավարն արդեն մոտավոր հաշվել է, թե ինչքան ծիրանի բերք է վնասվել: 

Վնասված ցոգոլը Գյուղատնտեսության փոխնախարարի ձեռքում է: Բողոքող գյուղացիների հետ հանդիպման է եկել Աշոտ Հարությունյանը:

Շոշափեց վնասված ցոգոլները, հետո անցավ բուն գործին: Համայնքապետի գլխավորությամբ կկազմեն վնասի չափը, կակտավորեն ու ուղարկեն նախարարություն: 

Կարկուտը վնասել է ոչ միայն սուրենավանցիների բերքը: Արմավիրում, Արագածոտնում նույնպես վնասներ կան: Երբ ստանան բոլոր համայնքների վնասի չափը, փոխհատուցման համար կդիմեն կառավարությանը: